Մի քանի տասնյակ կայքեր մասնակցել են ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից համացանցային օգտատերերի նկատմամբ զանգվածային լրտեսում իրականացնելու դեմ բողոքի ակցիային: The Day We Fight Back (Պատասխան հարվածի օր) անվանումով ակցիան սկսվել է այսօր:
Մասնավորապես, ակցիային միացել են Electronic Frontier հիմնադրամը, Mozilla հիմնադրամը, Greenpeace-ը, Amnesty International-ը և այլք:
Այդ ռեսուրսների գլխավոր էջերում հայտնվել է մեծ սև պաստառ, որում երևում է ակցիայի պաշտոնական կայքի հղումը (thedaywefightback.org), և բլանկ, որը լրացնելով՝ կարելի է միջնորդագիր ստորագրել ընդդեմ համացանցային լրտեսման:
Ակցիան նվիրված է նաև համացանցային ակտիվիստ Ահարոն Շվարցի հիշատակին, ով կյանքին վերջ էր տվել 2013-ի հունվարին: Նա Demand Progress շարժման հիմնադիրն էր, որը հանդես էր գալիս համացանցում գրաքննության դեմ: Իրավապահ մարմինները նրան մեղադրել են Մասաչուսեթսի համալսարանի գիտական արխիվն ապօրինի ներբեռնելու մեջ: Ակտիվիստին սպառնացել է 35 տարվա ազատազրկում:









































