«Քուին» խմբի հիթերի հավաքածուն Մեծ Բրիտանիայում սպառվել է ռեկորդային տպաքանակով: Ինչպես հայտնում է BBC-ն, 1981թ. Greatest Hits ալբոմի հանրագումարը ներկայումս արդեն 6 մլն օրինակ է: Բրիտանական չարտերում վաճառքի նման ցուցանիշ առաջին անգամ է գրանցվում:
Ինչպես հայտնել է Official Charts Company-ն, որն զբաղվում է երաժշտական ձայնագրությունների հաշվարկով, ներկայում The Queen-ի հիթերի հավաքածու կա Մեծ Բրիտանիայի ամեն երրորդ ընտանիքում:
Երկրորդ տեղում է ABBA խմբի 1981 թ. հիթերի ալբոմը (5,1 մլն օրինակ), երրորդում՝ The Beatles-ի 1967 թ. Sgt Pepper’s Lonely Hearts Club Band ալբոմը (նույնպես 5,1 մլն օրինակով):
The Queen-ի 1981 թ. լավագույն հիթերի հավաքածուում ներառվել է ընդամենը 17 կոմպոզիցիա:









































