Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Հովիկ Աբրահամյանը կորցնում է դիրքերը

Անցած շաբաթ խորհրդարանական, ինչ-որ չափով նաև ներքաղաքական իրադարձություններից, ինչու չէ՝ նաև լրատվական արտահոսքերից կարելի է հասկանալ, որ իշխանությունների ներսում տեղի են ունենում որոշակի խմորումներ:

Նախ՝ բավականին անսովոր իրավիճակ ստեղծվեց Դատախազության և ԱԺ կանոնակարգ օրենքում խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հեղինակած օրինագծի շուրջ: Գլխավոր դատախազությունը համաձայնեց հաղորդում ներկայացնել ԱԺ միայն այն դեպքում, եթե դրա համար գլխադասային հանձնաժողովը չլինի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը: Ակնհայտ դարձավ, որ որոշակի հակասություն կա գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ու հատկապես պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի միջև: Վերջինս համարվում է Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող պատգամավոր: ԱԺ-ն գնաց Գլխավոր դատախազության առաջարկին ընդառաջ, ու պարզ դարձավ, որ իշխանության ներսում խորհրդարանական թևը տեղի է տալիս, գնալով թուլանում է: Խորհրդարանը չի կարողանում իր նկատմամբ ամբողջությամբ հաշվետու դարձնել ոչ միայն իր իսկ կողմից ձևավորված կառավարությանը, այլև իր իսկ ընտրած գլխավոր դատախազին: Իսկ մեր երկրում այս կառույցների՝ միմյանց վրա ազդեցություն ունենալը Սահմանադրությամբ չի որոշվում. դա ավելի շուտ որոշվում է իշխանական ամենավերին օղակներում:

Անցած չորեքշաբթի կոալիցիոն Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները մերժեցին գազային պայմանագրերն ու ընդհանրապես գազամատակարարման ոլորտում գոյություն ունեցող խնդիրներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին խորհրդարանական 4 ուժերի ներկայացրած առաջարկը: Բայց մերժման հաջորդ օրն իսկ Հ. Աբրահամյանը հայտարարեց, թե իրենք ստեղծելու են նման հանձնաժողով: Հիշեցնենք, որ նույն՝ չորեքշաբթի օրվա ԱԺ նիստից հետո երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, և հաջորդ առավոտն իսկ ԱԺ նախագահը գրեթե իմիջիայլոց արեց այդ հայտարարությունը: Այսինքն՝ նման որոշում կայացվել է ԳՄ նիստի ժամանակ, ավելի շուտ՝ ԳՄ նիստին Հ. Աբրահամյանին ասվել է, որ կարելի է նման հանձնաժողով ստեղծել:

Հայտնի է, որ խորհրդարանում կոալիցիոն խմբակցություններն իրենց քայլերն անում են նախագահականից իջեցրած հրահանգի համաձայն: Այսինքն՝ նախ նրանց ասվել է, որ պետք է դեմ քվեարկեն այդ հանձնաժողովի ստեղծման մասին նախագծին, բայց նույն օրը երեկոյան էլ ասվել է, որ այն պետք է ստեղծվի: Հազիվ թե նախագահականում այդ մի քանի ժամվա ընթացքում ինչ-որ բան փոխված լիներ. այդպիսով հավանաբար ցանկացել են Հ. Աբրահամյանին ինչ-որ բան հասկացնել՝ որ նրան թուլացնում են: Սա անցած շաբաթ իշխանության խորհրդարանական թևին ու հատկապես Հ. Աբրահամյանին թուլացնելու երկրորդ քայլն էր:

Անցած շաբաթ տեղեկատվական արտահոսք եղավ, համաձայն որի՝ ՀՀԿ ԳՄ վերջին նիստերի ժամանակ խոսվել է կուսակցության քարոզչական խնդիրների մասին, և որ Հ. Աբրահամյանը փորձել է այն կենտրոնացնել իր ձեռքը, քանի որ ինքն է քաղաքական հանձնաժողովի նախագահը: Սակայն ընթացքում հասկանալի է դարձել, որ թե՛ ՀՀԿ-ի՝ Հ. Աբրահամյանի ազդեցության տակ չգտնվող անդամները, թե՛ Ս. Սարգսյանը տուրք չեն տվել նրա այդ ցանկությանը: Հակառակը՝ հասկացրել են, որ իր դեպքում քաղաքական հանձնաժողովի նախագահ լինելը չի նշանակում, թե նա պետք է համակարգի այդ հարցերը: Ավելին՝ հասկացրել են, որ ինքն ընդամենը պետք է մասնակցի նախաձեռնվող քայլերին: Տվյալ դեպքում նախաձեռնությունը եղել է վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից, համաձայն որի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորներն ու հանձնաժողովների նախագահները պետք է կուսակցությունում և կառավարությունում մասնակցեն տարբեր խնդիրների քննարկմանը, որի ժամանակ գործադիրի անդամները կներկայացնեն տնտեսական որոշակի հարցեր ու իրենց կողմից նախաձեռնվող օրինագծերը: Մինչ այդ էլ ՀՀԿ-ում նման քննարկումներ եղել են, սակայն պատգամավորները դրանց առանձնապես չեն մասնակցել, քանի որ Հ. Աբրահամյանը, մեղմ ասած, չի խրախուսել, որ խորհրդարանականները գնան Տ. Սարգսյանի և նախարարների բացատրությունները լսելու:

Գաղտնիք չէ, որ Հ. Աբրահամյանը վարչապետի պաշտոնին երկար տարիներ ձգտելու արդյունքում Տ. Սարգսյանի հետ հակասությունների մեջ է հայտնվել և խորհրդարանում իր ազդեցության տակ գտնվող պատգամավորներին դրդում է բոյկոտել կառավարության կազմակերպած միջոցառումներն ու քննարկումները: Իսկ այժմ արդեն Ս. Սարգսյանի կողմից է հանձնարարվել, որ ՀՀԿ-ի պատգամավորները պետք է մասնակցեն այդ հանդիպումներին, վարչապետի ու նախարարների կողմից ստանան տնտեսության մեջ իրենց հետաքրքրող հարցերի բացատրությունները, որպեսզի հարկ եղած դեպքում դրանք կարողանան ներկայացնել, և որ ամենակարևորն է՝ ակտիվ լինեն ԱԺ-ում: Ուստի Հ. Աբրահամյանն այլևս չի կարող կասեցնել այդ հանդիպումները, քանի որ դրանք հրահանգված են վերևից: Հակառակը՝ նա պետք է իր կողմից նպաստի այդ հանդիպումների կայացմանը, ինչը թեև դժկամությամբ, բայց արդեն կատարում է:

Միայն անցած շաբաթ տեղի ունեցած այս երեք՝ առաջին հայացքից անմեղ իրադարձություններից կարելի է եզրակացնել, որ իշխանությունները փորձում են Հ. Աբրահամյանին երկրորդ անգամ զրկել ունեցած ազդեցություններից: Առաջինը, հիշեցնենք, տեղի ունեցավ 2011թ. աշնանը, երբ նրան ստիպեցին հրաժարական տալ: Իսկ սա նշանակում է, որ իշխանությունների ներսում ԱԺ նախագահի նկատմամբ անվստահությունը շարունակում է խորանալ, և չի բացառվում, որ այն կրկին վատ դրսևորումներ ունենա: Ակնհայտ է, որ 2017-2018թթ. ընտրություններին ընդառաջ՝ իշխանության ներսում սկսվել է հերթական «գույքագրման» գործընթացը, ինչի արդյունքում, անշուշտ, կլինեն զոհեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում