Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ազգային առաջնության 23-րդ տուրի շրջանակներում կայացած «Սևիլիա»-ի դեմ խաղը բարդ ընթացք ունեցավ:
Հիշեցնենք` Խերարդո Մարտինոյի սաները մեկ գոլ բաց թողեցին, բայց չորս անգամ գրավեցին մրցակցի դարպասը, իսկ արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ դարձավ:
«Խաղը շատ բարդ ստացվեց: Բայց ես երջանիկ եմ, որ մեր թիմը հաղթանակ տարավ: Բնականաբար, անչափ ուրախ եմ, որ կրկին գոլ խփեցի»,- ասել է Մեսսին:









































