Աշխարհում այսօր՝ փետրվարի 11-ին, նշվում է Անվտանգ համացանցի միջազգային օրը՝ «Միասին ստեղծենք դրական ինտերնետ» խորագրի ներքո: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դա միջազգային կարևոր օր է՝ նվիրված համացանցում երեխաների ու մեծահասակների անվտանգությանը և օնլայն-միջավայրի էթիկայի ձևավորմանը:
2004-ից Եվրահանձնաժողովի ծրագրերի շրջանակներում գործող «Անվտանգ ինտերնետ» ծրագիրն զբաղվում է այդ տոնի կազմակերպմամբ: Ներկայում օրը տոնվում է աշխարհի 110 երկրներում, որտեղ կազմակերպվում են ավելի քան հազար միջոցառումներ՝ ուղղված ինտերնետ-օգտատերերի պաշտպանվածության բարձրացմանը: ԱՄՆ-ում այս օրը կնշվի առաջին անգամ:







































