Սիրիայի կառավարությունը և գրոհայինները պայմանավորվել են Հոմսի մարդասիրական ընդմիջումը երկարաձգել ևս 3 օրով՝ խաղաղ բնակիչներին տարհանելու և մարդասիրական օգնությունը քաղաք հասցնելու համար: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական հարցերով տեղակալ Վալերի Ամոսը հաղորդելով այս մասին՝ հույս է հայտնել, որ այս մարդասիրական ընդմիջումը թույլ կտա տարհանել ավելի շատ քաղաքացիական անձանց և հասցնել անհրաժեշտ մթերքներ:
Միաժամանակ Եվրամիությունը հերթական անգամ դիմել է Սիրիայում ստեղծված իրավիճակի վրա ազդեցություն ունեցող բոլոր կողմերին և խնդրել անել հնարավոր ամեն բան՝ երկրում բռնությունը դադարեցնելու համար:









































