Forbes Media-ն հավակնում են գնել տարբեր երկրների մի շարք հիմնադրամներ ու ընկերություններ: Bloomberg գործակալության տվյալներով՝ Forbes Media-ի պոտենցիալ գնորդներն են հնդկական Spice Global կորպորացիան, Fosun International չինական կոնգլոմերացիան և Axel Springer գերմանական հրատարակչությունը:
2013-ի նոյեմբերին Forbes Media հրատարակչատունը՝ գլխավոր տնօրեն Սթիվ Ֆորբսի հանձնարարականով, սկսել է ընկերության վաճառքի նախապատրաստությունները:
Ապագա գործարքում Forbes-ի շահերը ներկայացնելու համար ներգրավվել է Deutsche Bank-ը: Այդ ժամանակ հայտնվել են վաճառքի առաջին գնահատականները՝ մոտ 500 մլն դոլար: Աղբյուրները նշում են, որ այժմ Forbes Media-ի սեփականատերերը ակնկալում են ստանալ 400 մլն դոլար:









































