Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Իրականում աղքատ է հայաստանցիների 85%-ը

Որքան եկամուտ է հարկավոր նվազագույն կարիքների համար:

Սննդի և կենցաղային կարիքների համար անցած տարվա վերջին եռամսյակում յուրաքանչյուր չափահաս հայաստանցու համար անհրաժեշտ էր ունենալ ամսական 56 հազար 200 դրամ (նվազագույն սպառողական զամբյուղ): Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալներից:

Այդ թիվը հաշվարկելու տրամաբանությունը հետևյալն է: Առողջապահության նախարարությունը նախ տվյալներ է տալիս, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր՝ կոնկրետ սննդամթերքների տեսքով: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ: 2013թ. չորրորդ եռամսյակի համար այն կազմել է ամսական 31 հազար 760 դրամ՝ մեկ չափահասի հաշվով: Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, թե ինչքան սնունդի վրա է ծախսվում, դրա 77%-ի չափով էլ պետք է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Եվ ստացվում է ամսական 56 հազար 200 դրամ:

Ակնհայտ է սակայն, որ չափահաս մարդը, հատկապես եթե բնակվում է Երևանում, դժվար թե կարողանա 32 հազար դրամով այնպես սնվել, որ թերսնված չլինի: Այնուամենայնիվ, սա ինչ-որ միջինացված ցուցանիշ է՝ հիմնված կոնկրետ ապրանքախմբերի կալորիականության ու գնի վրա (և համեմատաբար մոտ է իրականությանը): Բայց այ 1.77 գործակիցը ինքնաբերաբար կցվում է այդ սննդի գործակցին՝ առանց հաշվի առնելու, թե ինչ գին ունի կամ որքանով թանկացավ, ասենք, գազը, լույսը, հագուստը և այլն: Կենցաղային առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների կամ ծառայությունների գները ընդհանրապես հաշվի չեն առնվում:

Եվ արդյունքում էլ աղքատության նվազագույն շեմը որոշվում է՝ հիմնվելով հենց նվազագույն սպառողական զամբյուղի՝ 1.77 գործակցով հաշվարկված ցուցանիշի վրա: Եվ եթե մարդը ամսական, ասենք, 58 հազար դրամ եկամուտ ունի, համարվում է ոչ աղքատ: Այդ ցուցանիշի հիման վրա հաշվարկված աղքատության մակարդակը 2012-ին կազմել է 32.4%: Բայց ակնհայտ է, որ եթե հաշվի առնվեին նաև կենցաղային ապրանքների ու ծառայությունների գները, աղքատության մակարդակը շատ ավելի բարձր կլիներ:

Միջազգային կազմակերպությունների կողմից մշակված մեթոդաբանություններից մեկի համաձայն՝ աղքատ չհամարվելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիք սննդի վրա ծախսի իր եկամտի ոչ ավելի, քան 25-30%-ը: Եթե առաջնորդվենք այս մոտեցմամբ, ապա Հայաստանում աղքատության գիծը պետք է համարել ոչ թե 50-56 հազար դրամը, այլ՝ առնվազն 106 հազար դրամ (32 հազար նվազագույն պարենային զամբյուղը 106 հազար դրամի 30%-ն է): Այսինքն՝ եթե չափահաս մարդը ամսական 106 հազար դրամից ցածր եկամուտ ունի, ուրեմն պետք է նրան համարել աղքատ:

Իսկ որքան մարդ է, որ Հայաստանում 106 հազար դրամից ցածր եկամուտ ունի: ԱՎԾ-ն նաև տնային տնտեսությունների եկամուտների, ծախսերի սպառման վերաբերյալ հետազոտություն է անցկացնում, որի տվյալները, սակայն, ներկայացված են մեկ շնչի հաշվով (ի տարբերություն նվազագույն սպառողական կամ պարենային զամբյուղի տվյալների, որոնք մեկ չափահասի հաշվով են) և դեցիլային խմբերով (10 հատ 10 տոկոսանոց խմբեր՝ ըստ եկամուտների աճման): Եթե հաշվի առնենք, որ մոտ 3 միլիոն մշտական բնակչից 700 հազարն են երեխաները (պաշտոնական տվյալներով), կարելի է համապատասխան գործակից մտցնել (1.25)` ցուցանիշները մեկ չափահասի հաշվով բերելու համար:

Այսպիսով, ինչպես է ցույց է տրված ԱՎԾ հետազոտությունում (էջ 119), բնակչության միայն 10%-ն է, որ ունի 118 հազարը գերազանցող ամսական եկամուտ (մեկ շնչի հաշվով): 9-րդ դեցիլային խմբի միջին եկամուտը (մեկ շնչի հաշվով) մոտ 61 հազար դրամ է, ինչը նշանակում է, որ չափահասի հաշվով կստացվի 75 հազար դրամ: Այսինքն՝ այս խմբից քչերն ունեն 106 հազարը գերազանցող եկամուտ, ուստի վաստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը 106 հազարից ցածր ամսական եկամուտ ունի (չափահասի հաշվով): Եվ դա նշանակում է, որ բնակչության հենց 85 տոկոսն էլ աղքատ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում