Աֆրիկյան Միության հանձնաժողովներից մեկի նախագահ Ժան Պինգը Լիբիայում ֆրանսիացիների գործողությունների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել: Նա ասել է, որ ֆրանսիացիները զինում են ապստամբներին, որպեսզի նրանք պայքարեն իշխանությունների դեմ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Երեկ այս մասին գրել էր նաև Le Figaro-ն՝ հաղորդելով, որ զենքը մատակարարվել է ապստամբ բերբերական ցեղերին՝ Քադաֆիի ուժերի դեմ պայքարն արդյունավետ մղելու համար: Լրագրողների հետ զրույցում Պինգն ասել է, որ Ֆրանսիայի գործողությունները կարող են խնդիրներ առաջացնել Լիբիայում և ստեղծել այնպիսի իրավիճակ, ինչպիսին Սոմալիում է, որը դադարել է գոյություն ունենալ որպես առանձին երկիր.
«Գոյություն ունեն միանգամից մի քանի վտանգներ՝ քաղաքացիական պատերազմ, պետության փլուզում, «սոմալիզացիա», զենքի համատարած տարածում՝ համեմված ահաբեկչություններով»,- ասել է Պինգը: