Բրիտանացին 3 տարի բանտում կանցկացնի` արքայազն Հարիին սպանելու սպառնալիքի համար: Նա ձերբակալվել է նախորդ տարվա մայիսին՝ այն բանից հետո, երբ հայտնվել է Լոնդոնի Հանսլոու թաղամասի ոստիկանական բաժանմունքում և հայտարարել, որ ցանկանում է սպանել Բրիտանիայի արքայազնին: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով բրիտանական ԶԼՄ-ներին:
Աշրաֆ Իսլամը ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Բելֆասթ քաղաքում: Նրա առաջին անունը Մարկ Դևիդս Թանուլի է եղել, սակայն իսլամ ընդունելուց հետո նա փոխել է այն:
Մեղադրանք ներկայացնելու պահին նա անտուն է եղել: 31-ամյա Աշրաֆ Իսլամին դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել:
Հիշեցնենք, որ տղամարդը ոստիկանական բաժանմունքում հայտնվել է Լոնդոնի հարավում իսլամիստների կողմից զինվորականի սպանությունից հետո:








































