Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, ով պատրաստվում է այդ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվել, ֆինանսական աջակցության համար դիմել է երկրի քաղաքացիներին: Ինչպես փոխանցում է Delfi.lt-ը՝ նա իր դիմումը տարածել է Facebook-ի միջոցով:
«Ես ոչ կուսակցական թեկնածու եմ,այնպես որ ոչ մի բյուջետային աջակցություն չեմ ստանալու: Խորհրդարանական կուսակցությունները ֆինանսական մեծ աջակցություն կստանան… Սակայն ոչ կուսակցական թեկնածուները կարող են միայն մարդկանց օգնության վրա հիմնվել»,- բացատրել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ յուրաքանչյուրի օգնությունը կարևոր է:
Իր էջում նախագահը հրապարակել է այն հաշվեհամարները, որոնց ցանկացողները կարող են գումարներ փոխանցել:










































