«Առաջին լրատվական»-ի աղբյուրներն Արտաշատից տեղեկացնում են, որ քաղաքի և շրջանի բոլոր 27 գյուղերից դեպի Երևան ոչ մի երթուղային և ավտոբուս չի գործել։ Արտաշատի բնակչների այն հարցին, թե երբ է մեկնելու հաջորդ երթուղայինը՝ Արտաշատի կանգառի հսկիչը պատասխանել է, որ մինչև երեկոյան 22:00-ը երթուղայինների աշխատանքն արգելված է։
Վերահսկողություն է սահմանված նաև տաքսիների և մասնավոր ավտոմեքենաների՝ դեպի մայրաքաղաք երթևեկության վրա։ Երեքից ավելի ուղևոր տեղափոխող ավտոմեքենաները կանգնեցնում են ճանապարհին և հարցաքննում։