43-ամյա Մրայա Քերին հյուրընկալվել է շաբաթ օրը Վաշինգտոնում տեղի ունեցած BET Honors արարողությանը:
Իր ելույթի համար երգչուհին ընտրել է սև, մինչև հատակը հասնող նեղ զգեստ՝ բավականին լայն լանջաբացվածքով: Հագուստը լավագույնս ի ցույց է դրել նրա գեղեցիկ կազմվածքը:
2 երեխաների մայրը երգը կատարել է դաշնամուրին նստած` հանդիսատեսին զմայլելով ոչ միայն հիասքանչ ձայնով, այլև հմայիչ կերպարով: Իր զգեստը Քերին համալրել է ձեռնոցներով և մանյակով:
Այս մասին գրում է 7days.ru կայքը:








































