Իր հարցազրույցներից մեկում երգչուհի Մայլի Սայրուսը խոստովանել է, որ Bangerz համերգային շրջագայությունը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի քաղաքներում անմոռանալի կլինի: Երգչուհին ասել է, որ իր երկրպագուների համար մեծ անակնկալ է պատրաստել:
Աստղի` Instagram-ում հրապարակած լուսանկարների շնորհիվ հանրությունը գիտի` ինչ կարելի է սպասել Մայլի Սայրուսից: Դատելով լուսանկարներից` համերգի ժամանակ երգերից մեկը Մայլին կերգի հսկայական հոթ-դոգի վրա, որը կսավառնի բեմով:
Բացի այդ, համերգին կմասնակցեն նաև մարդիկ` կենդանիների դիմակներով: Ինչպես խոստովանել է Մայլին` ամբողջ ծրագրի թեման գազաններն են:
Շրջագայությունը գովազդող պաստառի վրա հոգեբուժական կլինիկայի ֆոնին պատկերված են երգչուհին և փափուկ խաղալիք արջուկը, գրում է Spletոik.ru-ն:









































