Նոր Զելանդիայում Օքլենդի համալսարանի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ընտանիքում առաջնեկներն ավելի շատ են հակված ճարպակալման կամ շաքարախտով հիվանդանալու, քան մյուս երեխաները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Վեյն Քաթֆիլդի խոսքերով` դա է ապացուցել 35-55 տարեկան ճարպակալմամբ տառապող մարդկանց տվյալների ուսումնասիրությունը:
Բացի այդ, նրանց բջիջների զգայունությունն ինսուլինի ազդեցության նկատմամբ ցածր է 33 տոկոսով: Դա էլ վերջիվերջո կարող է հանգեցնել երկրորդ կարգի շաքարախտի առաջացման:
Գիտնականների կարծիքով` առաջնեկները կարող են հիվանդանալ նաև հիպերտոնիայով և սրտային այլ հիվանդություններով:






































