Ֆրանսիայում ոստիկանությունը 20 մարդու է ձերբակալել` ավելի քան 1 մլրդ եվրոյի բորդո տեսակի գինի գողանալու կասկածանքով: Այս մասին գրում է Agence France-Press-ը:
Ձերբակալման օպերացիան տեղի է ունեցել առնվան 300 ոստիկանի մասնակցությամբ` Ֆրանսիայի հարավ-արևելքում և Փարիզի շրջանում գտնվող մի շարք մարզերում: Ոստիկանության կարծիքով` հանցախումբն ընտրել է ամենահարուստ տները:
Գողերն ամենուր աշխատել են միևնույն մեթոդով: Նրանք օգտագործել են գողացված տրանսպորտային միջոցներ և սպիտակեցնող նյութով մաքրել իրենց հետքերը տվյալ տնից:









































