Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է հինգ քաղաքացու, որոնք հարաբերություններ են ունեցել «օրենքով գողերի» հետ և ակտիվորեն կատարել են նրանց հանձնարարությունները:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, անձնական և բնակարանների խուզարկության ժամանակ իրավապահները որպես էական ապացույց առգրավել են տետր, որում պարունակվել են քաղաքացիների տվյալներ, 10 հազար լարի, ավտոմատ, ատրճանակ և 107 մարտական փամփուշտ:
Հարուցվել է քրեական գործ «գողական աշխարհին» պատկանելու, անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու փաստով:









































