Արգենտինայում ավելի քան 3 մլն մարդ օգտագործում է տրանկվիլիզատոր՝ ընկճախտի, վախերի ու անհանգստության դեմ պայքարելու համար՝ հայտնում է RIA Novosti-ն: Այս մասին են վկայում Թմրանյութերի վերահսկողության կենտրոնի տվյալները:
Ընդ որում՝ նրանց գրեթե կեսը օգտագործում է անհանգստությունն ու վախը հանող դեղամիջոցներ՝ առանց բժշկի նշանակման: Այդ դեղամիջոցների օգտագործումը վերջին 10 տարում ավելացել է 40%-ով: Հետազոտողները նշում են, որ տրանկվիլիզատորների օգտագործումը արգենտինյան հասարակությունում համարվում է միանգամայն ընդունելի միջոց:
Շատերը դա համարում են արագ ու արդյունավետ միջոց՝ անքնության, սթրեսի դեմ պայքարում:
Մասնագետները, սակայն, նախազգուշացնում են այն վտանգների մասին, որ իր մեջ թաքցնում է դրանց կիրառությունը:










































