Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Հայաստան) Ջիբրալթարում ավարտված օփենում 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և 256 մասնակիցների մեջ բաժանեց 17-18-րդ տեղերը: Մովսիսյանը մեկ միավորով ետ մնաց հաղթողից` բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովից:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) վաստակեց 6, ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը (Բրազիլիա)` 5,5, Երազիկ Խաչատրյանը (Նորվեգիա)` 4 միավոր:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը:



































