Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ղարաբաղյան «ապոկալիպսիս», կամ ինչո՞ւ են աղմկում «դավադրության» տեսության կողմնակիցները

Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեղի ունեցած «ոչ պաշտոնական» հանդիպումը քննարկումների մի նոր ալիք բարձրացրեց հայկական մեդիափորձագիտական դաշտում, սոցցանցերում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Որոշ փորձագետներ դրական են վերաբերվում հայ-ադրբեջանական շփումների ակտիվացումը, որոշներն էլ կարծում են, թե գործընթացը վտանգավոր սցենարով է զարգանում։

Հանրային կասկածներ՝ տեղեկատվական վակուումի պայմաններում

Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո ներկայացրեց որոշ մանրամասներ՝ ընդգծելով, որ Ալիևի հետ զրույցը պաշտոնական բանակցություն չէր, այլ ոչ պաշտոնական շփում, որի ընթացքում իրենք պարզապես մտքեր են փոխանակել, ծանոթացել միմյանց մոտեցումներին, խոսել են բանակցային գործընթացի պատմության մասին, բայց հակամարտության կարգավորման որևէ դետալ չեն քննարկել, դա էլ չփարատեց շատերի կասկածները, որ հնարավոր է՝ Ղարաբաղի հարցի շուրջ ինչ-որ գաղտնի պրոցես է ընթանում, և կողմերը շուտով կարող են փաստի առաջ կանգնեցնել իրենց բնակչություններին՝ համաձայնության գալով տասնամյակներ շարունակվող հակամարտության հանգուցալուծման շուրջ՝ այս կամ այն տարբերակով։

Իհարկե, բազմիցս նշել ենք, որ Հայաստանի ու Արցախի բնակչությունը միշտ շատ զգայուն է եղել Արցախի հարցի և դրա հետ կապված որևէ անցանկալի զարգացման կամ նույնիսկ նման ակնարկների նկատմամբ, և այս հարցը շատ հաճախ է ներքաղաքական շահարկումների առարկա դարձել։ Իսկ ապրիլ-մայիսյան «թավշյա հեղափոխությունից» հետո շահարկումները նախկին ռեժիմի ներկայացուցիչների ակտիվ ջանքերով մի նոր մակարդակի բարձրացվեցին՝ հավակնելով անգամ լուրջ սպառնալիք ներկայացնելու ազգային անվտանգության համար։ Իր «սև գործն» արեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի խորհրդական, իր ռազմամոլությամբ ու ծայրահեղական մոտեցումներով հայտնի Ջոն Բոլթոնը՝ անելով իր հայտնի հայտարարությունը Փաշինյանի «ուժեղ մանդատի» մասին։ Ու շատերը, այս հայտարարության տպավորությամբ, մինչ օրս էլ կարծում են, թե դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններին իրենց ձայնը տալով Փաշինյանի գլխավորած դաշինքին՝ ընտրողները նրան «մանդատ» են տվել լուծելու Ղարաբաղի հարցը, մինչդեռ նման հարց ո՛չ հեղափոխական շարժման օրերին, ո՛չ նախընտրական շրջանում դրված չի եղել Փաշինյանի կողմից։

Ահա այս ուժերի նախապատրաստած հողի վրա էլ այսօր «դավադրության» տեսությունների սիրահարները զարգացնում են իրենց վարկածները՝ խոսելով տարբեր ենթադրյալ սցենարների մասին։ Եվ սրանում, իհարկե, իր մեղքն ունեն նույն կառավարությունը, Հայաստանի անունից բանակցողները, որոնք պատշաճ ձևով չեն ներկայացնում, թե ինչու են այսքան հաճախ հանդիպում ադրբեջանական կողմի հետ, ինչ են, օրինակ, խոսել արտգործնախարարները Փարիզում տեղի ունեցած վերջին՝ ավելի քան չորս ժամ տևած հանդիպման ժամանակ։ Առավել տարակուսելի էր հատկապես այդ հանդիպումից հետո նշված այն միտքը, թե արտգործնախարարները համաձայնել են «կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ բնակչություններին խաղաղության նախապատրաստելու համար»։ Թե ինչ է դա նշանակում և ինչպես են պատրաստվում Հայաստանի իշխանությունները երկրի բնակչությանը նախապատրաստել խաղաղության՝ առանց ներկայացնելու, թե այս հակամարտության կարգավորման ինչ ծրագիր է քննարկվում և քայլերի ինչ հաջորդականությամբ են կողմերը պատրաստվում հասնել խաղաղության, առայժմ պարզ չէ։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը, ինչպես նախկինում, հիմա էլ վստահելի գործընկերոջ տպավորություն չի թողնում, ու այս պայմաններում մեր երկրի բնակչությանը «խաղաղության» նախապատրաստելը, շատերի կարծիքով, ոչ միայն ճիշտ չէ, այլև կարող է շատ վտանգավոր լինել։

Բոլթոնի զանգն ու «ապոկալիպսիս» գուժողները

Ամենամտահոգիչը, սակայն, այն է, որ այս պայմաններում հանրային միտքը, կարծես, դեգրադացվել է ու շատերի մտավախություններն ու անհանգստություններն արդեն անառողջ, հիվանդագին բնույթ են ստանում, ու սթափ դատողությանը հաճախ փոխարինում են խուճապային տրամադրություններն ու հիստերիան։ Դրա վառ վկայությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռախոսազրույցին հաջորդած քննարկումներն են։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 23-ին, երբ Փաշինյանը դեռ Դավոսում էր։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ինչպես ինքն է գրել իր թվիթերյան միկրոբլոգում, զանգահարել և շնորհավորել է վարչապետ Փաշինյանին վերանշանակման կապակցությամբ և իր ողջույններն է փոխանցել հայ ժողովրդին դեկտեմբերին անցկացված ազատ և արդար ընտրությունների համար։ Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Փաշինյանի ջանքերին՝ ուղղված Հայաստանի բարգավաճ ապագայի կառուցմանը։ Իսկ վարչապետ Փաշինյանն իր հերթին գրել է, որ Ջոն Բոլթոնի հետ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր՝ երկուստեք ընդգծելով հայ-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը երկու երկրների կառավարությունների համար։ Հավանաբար՝ կանխատեսելով, որ այս հեռախոսազրույցը ևս կարող են կապել ղարաբաղյան հարցի հետ, Փաշինյանն ընդգծել է, որ Արցախի հարցին անդրադարձ չի եղել։

Բայց սա, իհարկե, չխանգարեց որոշ վերլուծաբանների՝ ապոկալիպտիկ, աշխարհացունց եզրակացություններ ու վերլուծություններ կառուցելու այս իրադարձության շուրջ։ Օրինակ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքում գրել է, թե Բոլթոնը «ողջունել է» Փաշինյանի և Ալիևի հանդիպումը, իսկ Պուտինը՝ ոչ։

«Աշխարհաքաղաքական նոր լարվածություն է սկսվում՝ անկանխատեսելի շրջադարձներով: Հայաստանը դառնում է նոր Սիրիա՝ ապաշնորհ և դիլետանտ ղեկավարությամբ»,- եզրակացրել է Դանիելյանը։

Մեր հարցմանն ի պատասխան նա իհարկե չկարողացավ մատնանշել, թե որ աղբյուրում է գրված, որ Բոլթոնը ողջունել է Դավոսում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումը, այլ պարզապես հղում արեց պարզ տրամաբանությանը, որ եթե այդ հանդիպումից հետո է զանգել, ուրեմն հենց այդ առիթով է զանգել։ Իսկ ամերիկյան կողմի մոտեցումը Արցախի հարցում, ինչպես Բոլթոնի հարավկովկասյան այցի նախօրեին հայտարարել էր Միացյալ Նահանգների նախկին դեսպանը Հայաստանում, այն է, որ «հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։ Ու եթե Բոլթոնը Դավոսի «դավադիր» հանդիպումից անմիջապես հետո զանգում է Փաշինյանին, նշանակում է՝ նա էլ է ներքաշված այդ «դավադրության» մեջ։ Ինչպես կասեր դասականը՝ «պատահականությո՞ւն է․ չեմ կարծում»։

http://imedia.am/wp-content/uploads/2018/09/29513599_1631939300229860_515539663_o.thumb_.jpg

Ի՞նչ փաստաթղթի շուրջ են բանակցում

Շատ քաղաքագետներ, սակայն, նման հեռուն գնացող եզրակացությունների կողմնակից չեն։ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ առանց այդ հեռախոսազրույցը լսելու, առանց դրան ականատես լինելու՝ դժվար է ասել՝ Փաշինյանն ու Բոլթոնը քննարկե՞լ են Ղարաբաղի հարցը կամ անդրադարձե՞լ են արդյոք Ալիևի հետ հանդիպմանը, թե՞ ոչ։

Ընդհանրապես, քաղաքագետի կարծիքով, «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին անորոշ հայտարարությունից հետո Երևանում ավելորդ անհանգստություն է սկսվել, բայց առայժմ մենք կոնկրետ հիմք չունենք պնդելու, որ կողմերն ինչ-որ կոնկրետ փաստաթուղթ են բանակցում, որը մեզ համար անցանկալի կետեր է պարունակում։

«Եթե մենք իսկապես ունենանք այնպիսի մի փաստաթուղթ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, ու դրանից հետո փորձ արվի մեզ համոզել, որ մենք պիտի խաղաղություն պահպանենք և զիջումների գնանք, այդ դեպքում անհանգստությունը տեղին կլինի։ Բայց երբ մենք ունենք ընդամենը մի անորոշ բառակապակցություն՝ «նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության, ու չգիտենք, թե դրա ենթատեքստի տակ ինչ կա, ես դժվարանում եմ ինչ-որ պատասխան տալ»,- նշեց Քեռյանը։

Շփումների վերականգնումը դրական է

Մյուս կողմից՝ մեր զրուցակիցը դրական է համարում Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության ակտիվացումը վերջին շրջանում և կարծում է, որ նույնիսկ եթե փոխհամաձայնություն չկայանա կողմերի միջև՝ հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ, ամեն դեպքում հրադադարի պահպանումն ու մարտական գործողությունների վերսկսման բացառումն ինքնին ձեռքբերում է․ «Որպես մասնագետ, փորձագետ ու քաղաքական գործընթացին քիչ թե շատ ծանոթ անձնավորություն՝ ես դրական եմ վերաբերվում այդ շփումներին, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում գործընթացը սառեցված էր և այն տպավորությունն էր, որ բանակցային գործընթացն ընդհանրապես փակուղի է մտել։ Հիմա այս հաճախակիացող հանդիպումները ոգևորիչ են և դրական տպավորություն են թողնում։ Իհարկե, հիմա կա նաև մտահոգություն, թե Ադրբեջանն ինչու է այսքան բարեհաճորեն գնում բանակցությունների և ինչու են Բաքվից դրական արձագանքներ հնչում բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Մտահոգությունը Երևանում այն է, թե չլինի՞ սա գործընթաց է, որով բավարարվում են Ադրբեջանի նկրտումները կամ պահանջները։ Իհարկե, նման մտահոգություն կարելի է ունենալ, սակայն քանի դեռ պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ զիջում կամ փոխզիջում է նախատեսվում, ինչ փաստաթղթի շուրջ է կայանալու համաձայնությունը, ինձ թվում է՝ նման մտահոգություններով շատ բացասական էմոցիաների մեջ ընկնելը նույնպես ճիշտ չէ։ Ընդհանուր առմամբ պետք է հասկանանք մի բան, որ առաջինը, եթե երկու կողմերն էլ համոզվում են այն հարցի շուրջ, որ ամեն դեպքում պետք է պահպանել խաղաղությունը և գնալ խաղաղ կարգավորման, երկրորդը, եթե երկու կողմերն այլևս չեն խուսափում հանդիպումներից և ամենափոքր հնարավորությունը միջազգային հարթակներում օգտագործում են շփվելու համար, ապա սա ինքնին դրական պրոցես է։ Եթե նույնիսկ ոչ մի քայլ առաջ չգնանք, ոչ մի հարցի շուրջ փոխհամաձայնություն չկայանա, ապա հրադադարի պահպանումը, մարտական գործողությունների բացառումը, բանակցային գործընթացի դրական ֆոնի պահպանումը ինքնըստինքյան մեծ ձեռքբերում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում