Ֆրանսիայի իշխանությունները երեք տոննա փղոսկր են ոչնչացրել: Ցուցադրական ակցիան տեղի է ունեցել Փարիզի կենտրոնում գնվող Մարսյան դաշտում՝ Էյֆելյան աշտարակի մոտ:
Խոսքն այն փղոսկրի մասին է, որը ֆրանսիացի սահմանապահները առգրավել են 20 տարվա ընթացքում (1987-2007 թթ.):
«Դա ուղերձ է բոլոր նրանց, ովքեր մաքսանենգային փղոսկր են արտադրում»,- հայտարարել է Ֆրանսիայի բնապահպանության և կայուն զարգացման նախարար Ֆիլի Մարտենը:
Նա նշել է, որ ամեն տարի Աֆրիկայում որսագողերի կողմից հազարավոր փղեր են սպանվում: Մարտենն ընդգծել է, որ այս հանցավոր բիզնեսին պետք է վերջ տալ:









































