50-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպն իր հարսնացու Էմբեր Հերդի համար պատրաստ է ամեն ինչի: Սկզբում Դեպն իր սիրեցյալին նվիրում է ադամանդե մատանի, այնուհետև ծրագրում է ուրախ հարսանիք Հավայան կղզիներում, իսկ այժմ ձեռք է բերել հսկայական առանձնատուն Անգլիայի հարավ-արևմուտքում` հաղորդում է 7days.ru-ն:
Սոմերսեթ դքսությունում գտնվող տունն արժե շուրջ 13 միլիոն դոլար. այն ունի 12 ննջասենյակ և 8 լոգարան:
Զույգին մոտ կանգնած աղբյուրները հաղորդում են, որ Դեպը և Հերդը նախատեսում են երեխաներ ունենալ, սակայն Էմբերը չի ցանկանում հղիանալ, քանի դեռ չեն ամուսնացել: Դա պատճառներից մեկն է, որ Դեպը նրան ամուսնության առաջարկ է արել:









































