Սիրիայի ընդդիմությունն ազատել է Հալեպ քաղաքի բանտի բոլոր բանտարկյալներին, փոխանցում է AFP-ը:
Գործակալության տվյալներով՝ ազատության մեջ են հայտնվել հարյուրավոր բանտարկյալներ:
Միևնույն ժամանակ վերջին 3 օրերին Հալեպում ռմբակոծությունների հետևանքով 250 մարդ է զոհվել:
Սիրիայի իշխանությունները շարունակում են ընդդիմադիրների վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաքի պաշարումը:











































