Բրազիլացի գիտնականների կողմից անցկացված նոր ուսումնասիրության համաձայն՝ ծխող մարդիկ ոչ միայն հաճախ տառապում են ընկճախտով, այլև չծխողներից ավելի ալարկոտ են:
Ինչպես պարզել են փորձագետները՝ չծխողները ֆիզիկապես ավելի քիչ ակտիվ են: Ուսումնասիրողները պարզել են նաև, որ ծխողները հաճախ են տառապում անհանգստության և ընկճախտի նոպաներով:
Բրազիլիայի Լոնդրինի համալսարանի գիտնականներն ասում են նաև, որ իրենց ուսումնասիրությունն առաջին գիտական աշխատանքն է դարձել, որը ցույց է տվել, որ ծխողներն ավելի քիչ ակտիվ են, քան չծխողները:
Չծխողների և ծխողների շրջանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ ծխողներն օրական ավելի քիչ տարածություն են ոտքով անցնում և նրանց թոքերն ավելի ծանրաբեռնված են, այսինքն նրանք պատրաստ չեն ավելի լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության:
Ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց էին տվել, որ ծխողներն ավելի քիչ են քնում, և որ նրանց քունն ավելի անհանգիստ է, քան չծխողներինը, գրում է Mail Online-ը:











































