Wednesday, 17 06 2026
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ

Ոստիկանության օպերները թմրամիջոցներ պահելու և օգտագործելու գործը «ջրելու» համար մեզ են «մաքրել»

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Էդուարդ Զաքարյանի, Գևորգ Գևորգյանի և Վաղինակ Վարդանյանի գործով մեղադրական ու պաշտպանական կողմերի բերած վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործով դատավճիռ է կայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, 28-ամյա Էդուարդ Զաքարյանը, նույն բաժանմունքի օպերլիազոր, 34-ամյա Գևորգ Գևորգյանը և բաժանմունքի պետ, 33-ամյա Վաղինակ Վարդանյանը նախնական համաձայնության գալով իրար հետ՝ շորթմամբ պահանջել են խոշոր չափերի կաշառք՝ բերման ենթարկված Դ. Ե.-ի օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ չկատարելու խոստումով:

2012 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 12-ի սահմաններում բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանի բանավոր կարգադրությամբ ավագ օպերլիազորներ Էդուարդ Զաքարյանը, Վահան Հակոբյանը և օպերլիազոր Գևորգ Գևորգյանը ապօրինաբար թմրամիջոցներ պահելու և օգտագործելու կասկածանքով Ֆուչիկի փողոցում գործող ատամնաբուժական կլինիկայից բերման են ենթարկել ատամնաբույժ Դ. Ե.-ին:

Զաքարյանը Դ. Ե.-ից կաշառք ստանալու շուրջ նախնական պայմանավորվածության է եկել իր բաժանմունքի պետ Վարդանյանի և գործընկեր Գևորգյանի հետ և Դ. Ե.-ին ազատ արձակելու, հնարավոր պատասխանատվության հարցը չբարձրացնելու դիմաց վերջինիս մտերիմներից պահանջել է 3 հազար դոլար կաշառք:

Սակարկությունների արդյունքում այս գումարը նվազել է, դարձել սկզբում 2 հազար դոլար, ապա՝ 400 հազար դրամ:

Դ. Ե.-ն թմրամիջոց օգտագործելը չի ընդունել, անձնական խուզարկությամբ նրա մոտ թմրամիջոց չի հայտնաբերվել: Նրա կողմից թմրամիջոցի օգտագործման վարկածը հետագայում հերքվել է տոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությամբ:

Ըստ դատական ակտի՝ Զաքարյանն ու նրա հանցակիցները Դ. Ե.-ին բերման ենթարկելու փաստի արձանագրումը ձգձգել են՝ սպասելով շորթած գումարի ստացմանը և բերման ենթարկվածին անհիմն կերպով պահելով անազատության պայմաններում:

Դ. Ե.-ն իրենից կաշառք շորթելու վերաբերյալ հաղորդում է տվել ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում:

400 հազար դրամ կաշառքի փոխանցումը խափանվել է:

Ընդհանուր իրավասության դատարանը երեք ամբաստանյալներին էլ մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և յուրաքանչյուրին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատիժների սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի 13-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել մեղադրանքի ու պաշտպանական կողմերը:

Այս գործով ևս տեղի է ունեցել մեղադրանքը պաշտպանող դատախազի փոփոխություն: ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Երիցյանն է ներգրավվել, և նա էլ ներկայացրեց դատախազ Մուրադյանի բողոքը:

Ընդհանուր իրավասության դատարանը արարքի վերաորակում է կատարել, ոստիկանության պաշտոնյաներին մեղավոր է ճանաչել ոչ թե նախաքննական մարմնի կողմից մեղսագրված՝ 311 հոդվածի 4-րդ, այլ՝ նույն հոդվածի 3-րդ մասով, քանի որ եզրակացրել է, թե փաստացի շորթվել է ոչ թե սկզբնապես պահանջված 3 հազար, այլ՝ ընդամենը 1000 դոլարը: Մեղադրողն ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալների համար միջնորդել էր 8-ական տարի ազատազրկում: Դատարանը, փոքր-ինչ մեղմացնելով մեղսագրված արարքը, երեք ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել է 4 տարի 6 ամիս ազատազրկման:

Մեղադրանքի կողմը, բնականաբար, համաձայն չէ ո՛չ արարքի վերաորակման, ո՛չ սահմանված պատժաժամկետների հետ: Եվ պահանջել է դատական ակտով կատարված վերաորակումը անհիմն համարել, վերադառնալ սկզբնական՝ ավելի ծանր մեղադրանքին՝ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետին, ու նշանակել դրա՛ն համաչափ պատիժ:

Դատախազ Երիցյանը, վերաքննիչ բողոքը հիմնավորելով՝ նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտով փոխվել է օրենքի պահանջը կաշառքի գումարի չափի վերաբերյալ, ու գործով ձեռք բերված ապացույցներով լիովին հիմնավորվել է առաջադրված մեղադրանքը: Օրենքով՝ պահանջ ներկայացնելու պահից կաշառքի հանցարարքը ավարտված է համարվում:

Գևորգ Գևորգյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, հիմնավորելով իր բերած բողոքը, նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանն առավելություն է տվել մեղադրող ապացույցներին, ենթադրությունների հիման վրա է կայացրել դատավճիռը:

Ըստ պաշտպանի՝ տուժողը դատարանում չի կարողացել հիմնավորել, որ Գևորգյանը տեղյակ է եղել Զաքարյանի կողմից կաշառք պահանջելու մասին: Գևորգյանն անձամբ գումար չի պահանջել: Գաղտնալսված հեռախոսային խոսակցության ժամանակ նա գումարային խոսակցություն է վարել ոչ թե կաշառքի, այլ Զաքարյանի հոր գերեզմանաքարի պատրաստման գումարի մասին, Գևորգյանը պատրաստ է եղել գումարով օգնել Զաքարյանին, որովհետև աշխատավայրում գիտեին, որ վերջինս պարտքեր ունի, մասնավորապես՝ հազար դոլար պարտք մարելու վերաբերյալ խոսակցությունները հասել էին նույնիսկ ղեկավարությանը…

Ըստ Վարդուհի Էլբակյանի՝ եթե Էդուարդ Զաքարյանի ցուցմունքներին տրվեր ճիշտ իրավական գնահատական, ապա Զաքարյանը մեղավոր կճանաչվեր խարդախության համար. նա պաշտոնական իրավասություն չի ունեցել գործի հետագա ընթացքը լուծելու համար, հօգուտ բերման ենթարկված քաղաքացու նա ոչինչ չէր կարող անել:

Եթե Զաքարյանի արարքին ճիշտ գնահատական տրվեր, միայն նա կդատապարտվեր, մյուս երկու ամբաստանյալները կարդարացվեին:

Պաշտպանն ընդգծեց, որ Գևորգ Գևորգյանի մեղքը հիմնավորված չէ, նախնական համաձայնության վերաբերյալ որևէ տվյալ ձեռք չի բերվել, այնպես որ նրա մասով պետք է կայացնել արդարացման դատավճիռ:

Այնուամենայնիվ, պաշտպանը, ընդլայնելով բողոքի շրջանակը, ասաց. եթե վերաքննիչ ատյանը ևս Գևորգյանի մեղքը հիմնավորված կհամարի, ապա թող հաշվի առնի նրան բնութագրող հանգամանքները և պայմանական դատապարտություն կիրառի կամ սահմանի օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատժաչափ:

Էդուարդ Զաքարյանի շահերի պաշտպան Արշակ Կարապետյանը, հիմնավորելով իր բերած բողոքը, նշեց. գործով ձեռք բերված ապացույցներում խոսք չկա, թե Զաքարյանը քաղաքացուց գումար է պահանջել՝ ոստիկանության շենքից բաց թողնելու, նրան փորձաքննության չտանելու համար՝ ինչը դատարանը դրել է իր կողմից հաստատված մեղադրանքի հիմքում:

Փորձաքննության տանելուց հետո էլ է Զաքարյանը տուժողի հետ գումարի վերաբերյալ սակարկել, իբր՝ որպեսզի փորձաքննության եզրակացությունը «մաքուր լինի»:

Տուժողը դատարանում ասել է, թե Զաքարյանն իրենից գումար է ուզել, որ «մեզի անալիզը մաքուր լինի»:

Բայց փորձաքննության եզրակացությունը օպերլիազորի իրավասության շրջանականերից դուրս է:

Եթե Զաքարյանն անգամ տուժողին խոստացել էր ոստիկանության շենքից բաց թողնել, իրականում նա բաց չի թողել, այսինքն՝ Զաքարյանը չի կատարել խոստումը, ու նրա արարքը պետք է որակվեր որպես խարդախություն:

Գումարը ձեռք բերելուց հետո Զաքարյանն իր հոր գերեզմանաքարի համար պարտք գումարը պիտի վերադարձներ, նրան բացարձակ չի հետաքրքրել փորձագետի եզրակացությունը, նրա պարտատերը դիմել էր ղեկավարությանը, դժգոհել Զաքարյանից, ու օպերլիազորը ջանացել է հարթել անձնական խնդիրը:

Պաշտպանը խնդրեց իր բերած բողոքը բավարարել մասնակիորեն՝ Էդուարդ Զաքարյանի արարքը որակելով որպես խարդախության փորձ:

Վաղինակ Վարդանյանի շահերի պաշտպան Կարեն Հակոբյանը, հիմնավորելով իր բերած բողոքը՝ ասաց, թե գեթ մեկ ապացույց չկա, որ իր պաշտպանյալը նախապես համաձայնության է եկել Էդուարդ Զաքարյանի ու Գևորգ Գևորգյանի հետ:

Ըստ պաշտպանի՝ Վարդանյանի մեղադրանքի հիմքում անթույլատրելի ապացույցներ են դրվել, անհիմն ենթադրություններ:

Եթե քաղաքացուն բերման ենթարկելուց հետո Վարդանյանի ենթակա օպերլիազորները անգամ կարգապահական խախտումներ են կատարել, ապա դրանք ոչ մի կապ չունեն Վարդանյանի մեղավորության հետ:
Պաշտպանը պահանջեց արդարացնել Վաղինակ Վարդանյանին:

Ամբաստանյալներից խոսեց միայն Վաղինակ Վարդանյանը: Նա ասաց. «Սկսած ինձ ձերբակալելու պահից՝ օրենքի խախտումներ են եղել… չի հաստատվել նախնական համաձայնության գալս… վարչություն բերված անձի ազատումը իմ իրավասությունից դուրս էր… ես մտել եմ վարչություն, հարցրել եմ՝ ինչու է բերման ենթարկվել քաղաքացին: Նախ՝ աշխատանք է կատարվել քաղաքացու հետ, դա ընդունված կարգ է, բայց ես անմիջապես կարգադրել եմ նյութերն արագ նախապատրաստել, քաղաքացուն տանել փորձաքննության… Որտե՞ղ ա եղել իմ համաձայնությունը, ես ո՞վ եմ, որ մարդուն ազատեմ, նրան ազատելով՝ ի՞նչ պիտի ասեի՝ փող եմ առել ու բա՞ց եմ թողնում: Մարդու ճակատագրի հետ ենթադրություններով չեն խաղում… Թող ապացույց բերեն, որ ես մեղավոր եմ, ու ես բոլորին կասեմ՝ ներողություն… Հուսով եմ՝ ձեր կողմից իրական պատասխաններ կստանամ, հավատում եմ ձեր դատարանին, նախնական համաձայնության ես չեմ եկել, սաղ գործը խախտումով ա…»:

Վարդանյանի ելույթից հետո դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 24-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում