Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Փաշինյանի ուշագրավ զրույցը Բոլթոնի հետ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին: Բոլթոնի հետ հեռախոսազրույցի տեղեկությունը հատկապես ուշագրավ է հնչում Դավոսում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ որոշակիորեն անսպասելի հանդիպման ֆոնին, որ ունեցել էր վարչապետ Փաշինյանը: Եվ այդ հանգամանքում, անշուշտ, շատերը կդիտարկեն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում Երևանում արած հայտարարությունները, որոնք մի շարք դիտարկումների և հարցերի տեղիք էին տվել: Մյուս կողմից, սակայն, Նիկոլ Փաշինյանը նշում է, որ անդրադարձ չի եղել Արցախի հարցին: Իհարկե կգտնվեն շատերը, որ չեն հավատա այդ պնդմանը՝ հարցնելով, թե այդ դեպքում ինչո՞ւ պետք է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի հետ հեռախոսազրույցը անմիջապես հաջորդեր Ալիևի հետ հանդիպմանը:

Միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ Ջոն Բոլթոնը իր հայտնի ռեգիոնալ այցից և Արցախի ու Իրանի թեմայով հայտարարություններից հետո Հայաստանում որոշակիորեն ընկալվում է իբրև տագնապահարույց ֆիգուր: Իհարկե, այս իմաստով պետք է արձանագրել, որ բուն խնդիրը, թերևս, հայաստանյան իրողության մեջ է, որտեղ հանրությունը վարժեցվել է տագնապներ, ոչ թե աշխատանքային իրողություններ դիտարկելու ռեժիմի և հոգեվիճակի, ու դա, թերևս, նախորդ քառորդ դարում թե՛ իշխանության, թե՛ ընդդիմությունների գործունեության հետևանքն ու բացթողումն է: Սակայն ներկայումս հարցն այդ իմաստով հանրային օրգանիզմի և մտածողության ախտորոշումը չէ, այլ տեղի ունեցող հետաքրքիր զարգացումները: Սակայն այստեղ է նաև, որ կարևոր է վերանայել մոտեցումների սանդղակն ու գնահատման ռեժիմը առավել արդյունավետության հասնելու համար: Մենք տեսնում ենք, որ աշխարհում, ու անմիջականորեն մեր շուրջ տեղի են ունենում աշխույժ զարգացումներ ու վերադասավորումներ, իրավիճակների արագ փոփոխություն, հանդիպումներ, շփումներ, փոխայցեր, ընդ որում՝ լայն դիապազոնով, ընդհուպ Հյուսիսային Կորեայից ԱՄՆ և Ռուսաստանից Ճապոնիա՝ «կուրիլներով»: Եվ այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ այդ աշխույժ զարգացումները ներգրավելու, ներառելու են նաև Հայաստանը, որովհետև մենք անմարդաբնակ Լուսնի վրա չենք, մենք այս աշխարհում ենք և կարևոր նշանակություն ունեցող ռեգիոնում:

Հետևաբար, մենք չենք կարող չհանդիպել, չունենալ հեռախոսազրույցներ, չունենալ շփումներ այն հարցերի շրջանակում, որ մեզ են առնչվում և որոնց միջոցով էլ մենք ենք առնչվում աշխարհաքաղաքական խորքային շարժերին: Եվ այս իրողությունը մեզ համար թե՛ ոգևորության առիթ չէ, թե՛ մտահոգության, խուճապի կամ տագնապի: Սա աշխատանքի առիթ է, ըստ այդմ՝ այդ աշխատանքին պատրաստ լինելու՝ թե՛ բովանդակության, թե՛ մասնագիտական կարողությունների, յուրաքանչյուրն իր տեղում՝ ըստ իր կարգավիճակի և դերի:

Ոչինչ չի լինելու ինքնաբերաբար, ինքնահոսով, միաժամանակ, ներկայումս որևէ մեկի համար ոչինչ դյուրին չէ, անգամ ուժային կենտրոնի կարգավիճակն ունեցող սուբյեկտների համար: Եվ այս իմաստով ի՞նչ ենք մենք ուզում, որ մեզ հանգիստ թողնեն ու մոռանա՞ն, թե՞ մեր հասցեին շռայլեն հիացմունք և գովեստի խոսքեր՝ հավաստիացնելով, որ մեր փոխարեն կլուծեն մեր հարցերն ու կզբաղվեն մեր խնդիրներով: Այդպես, բնականաբար, չի լինելու, բայց աշխատել չի ստացվելու նաև հանրության մոտ գեներացվող անընդհատ կասկածների և տագնապի ռեժիմում: Դա պետք է փոխարինվի աշխատանքային քննարկումների ռեժիմով, միջնաժամկետ հեռանկարի սցենարային բազմազանության նպատակադրումով, և այդ աշխատանքի գեներացիայի հիմնական նախաձեռնող պետք է դառնա Հայաստանի խորհրդարանը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում