Լեհաստանի մայրաքաղաքում անհայտ անձը փորձել է ավտոմեքենայով կոտրել նախագահական պալատի դարպասները՝ գրում է korrespondent.net-ը։
Լեհական ԶԼՄ-ների տվյալներով՝ միջադեպի հեղինակը 36-ամյա մի տղամարդ է: Նա ձերբակալվել է Վարշավայի ոստիկանության կողմից:
Լեհաստանի իրավապահ մարմինները դեռևս պաշտոնական մեկնաբանություն չեն տվել նշված իրադարձության վերաբերյալ:






































