Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին աջակցել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին՝ հաղորդում է pravda.com.ua-ը:
«Նոր ուժերի շարժման» առաջնորդի խոսքով՝ Տիմոշենկոն առաջինն էր, որ իրեն օգնեց Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուց հետո: Սաակաշվիլին նաև հիշեցրել է, որ Տիմոշենկոյի կառավարությունը 2008 թվականին աջակցություն է ցուցաբերել Վրաստանին:
Քաղաքական գործիչը նաև հույս է հայտնել, որ Տիմոշենկոն կկարողանա քշել նախագահ Պյոտր Պորոշենկոյի բանդային:









































