Starbucks սրճարանների ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցն ուսումնասիրում է որպես անկախ թեկնածու ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը, հաղորդում է CNN-ը:
«Շուլցը խորապես մտածում է ապագայի մասին և այն մասին, թե ինչպես լավագույնս կարող է ծառայել երկրին»,-ասել է աղբյուրը:
Հայտնի է, որ Շուլցը քննադատում է ինչպես նախագահ Դոնալդ Թրամփին, այնպես էլ նրա հակառակորդ դեմոկրատներին:
ԱՄՆ հերթկան նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020-ի նոյեմբերի 3-ին:









































