Ռեալթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանն իր դստեր՝ Թրուի հետ նոր տեսանյութով զմայլել է օգտատերերին: Հոլովակը հայտնվել է աստղի Instagram-ի էջում:
Տեսահոլովակում Քարդաշյանը խաղում է դստեր հետ, թույլ չտալով նրան մոտենալ հեռախոսին, որով և նկարահանվել է հոլովակը: Աղջիկը սողալով մոտենում է գաջեթին, իսկ մայրը զգուշորեն հետ է քաշում ոտքերից:
Մի քանի փորձերից հետո աղջիկը հասնում է հեռախոսին՝ գցելով այն հատակին: Տեսախցիկն այդ պահին հետաքրքիր կադրեր է արձանագրել: Դրանից հետո, Քլոեն կրկին տեղադրել է հեռախոսը, և նրանք շարունակել են խաղալ տեսախցիկի դիմաց:
Մեկ օրում տեսանյութը գրեթե 13 միլիոն դիտում է հավաքել, իսկ մայրիկն ու դուստրը օգտատերերի կողմից արժանացել են բազմաթիվ հաճոյախոսությունների:
https://www.instagram.com/p/Bs3AXo8APDR/?utm_source=ig_embed







































