Monday, 29 06 2026
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության

Քրեականացնելով փաստաբանի նկատմամբ ոտնձգությունները` կապահովենք արդյունավետ արդարադատությունը. Սիմոն Բաբայան

Փաստաբանի իրավունքների պաշտպանությամբ և նրա անխոչընդոտ մասնագիտական գործունեության ապահովմամբ պետությունը անհրաժեշտ պայմաններ կստեղծի արդյունավետ արդարադատության համար: ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը:

Խոսելով Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծի մասին, որով առաջարկում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին զրպարտելու, վիրավորելու կամ մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, Բաբայանը նշեց, որ դա օբյեկտիվ անհրաժեշտություն էր և պայմանավորված էր վերջին ժամանակաշրջանում զարգացող իրադարձություններով, մասնավորապես` հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող քրեական գործերով:

«Այդ հնչեղ քրեական գործերում հասարակությունը ներգրավված է և իր կարծիքն է արտահայտում ու, շատ դեպքերում, փաստաբանի մասնագիտական աշխատանքը ընկալելի չէ նրանց համար: Արդյունքում ունենում ենք հետևյալ իրավիճակը` փաստաբանները իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս թիրախավորվում են։ Սոցիալական ցանցերում սպառնալիքներ են հնչում, շատ դեպքերում նաև որոշակի ճնշումներ են գործադրվում փաստաբանների վրա: Մենք ունեցանք դեպք, երբ անձը թքել էր փաստաբանի մեքենայի վրա և հայհոյանքներ հնչեցրել, ինչը նսեմացնում է արդարադատության ամբողջ գործընթացը»,- ասաց Բաբայանը:

Նա ընդգծեց, որ խնդիրը ոչ թե հենց զուտ փաստաբանի գործնեության խոչընդոտումն է , այլ արդարադատության իրականացումը:

«Փաստաբանը ներգրավված է արդարադատության գործընթացում ոչ թե պատահաբար, ոչ թե որպես զուտ մասնագետ, այլ նա այդ արդարադատության իրականացման կարևորագույն տարրերից մեկն է: Փաստաբանի բացակայությամբ արդարադատություն չի կարող իրականացվել, եթե իրականացվի էլ , ապա այն կիրականացվի խախտումով: Դրան բազմիցս արձագանքել է Եվրոպական դատարանը: Մենք պետք է պատկերացնենք, որ դա այն հայտնի արդարադատության կշեռքի նժարներից մեկն է, որը ապահովում է մրցակցությունը դատավարության ընթացքում, և փաստաբանի բացակայությամբ մենք կունենանք խնդիրներ»,- նշեց Բաբայանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենի խոսքով` երբ փաստաբանը ենթարկվում է համապատասխան ճնշումների, բնականաբար, չի կարողանալու պատշաճ իրականացնել իր պաշտպանությունը կամ, առնվազն, կաշկանդված է լինելու:

«Փաստաբանի իրավունքների պաշտպանությունը պետության պարտականությունն է: Պետությունը պետք է ապահովի, որպեսզի փաստաբանն իրականացնի իր մասնագիտական գործունեությունը: Իհարկե, շատ անգամ եթե մենք նայենք զգայուն դատական գործընթացներ կարող է առաջին հայացքից փաստաբանի դիրքորոշումը հասարակությանը հաճո չլինել: Օրինակ` անձը կատարել է ծանր հանցագործություն, բոլորիս պատկերացմամբ, նա կատարել է այդ հանցագործությունը, և հանկարծ փաստաբանը սկսում է ներկայացնել իրավիճակը այլ տեսանկյունից և փորձում է արդարացնել իր պաշտպանյալին, բնականաբար, դա հասարակությանը հաճելի չի լինի, բայց հենց այդ հավասարակշռման մեխանիզմների արդյունքում է ի հայտ գալիս արդարադատություն: Այո, փաստաբանը կողմնակալ է, այո, պետք է հանդես գա իր վստահորդի շահերից և դա շատ անգամ կարող է դուր չգալ հասարակությանը, սակայն դա անհրաժեշտ է, որպեսզի մենք հասնենք արդարադատության իրականացմանը»,- շեշտեց Բաբայանը:

Ըստ իրավաբանի` նախագծի հետ կապված տեսակետներ հնչեցին, թե ինչու են ներկայացնում այն. չէ՞ որ պատվի և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ քաղաքացիական օրենսգրքում կան համապատասխան հոդվածներ, որտեղ այլ միջոցներով հնարավոր է վերականգնել այդ բարոյական իրավունքները: Բաբայանը կարծում է, որ այս նախագծում պետք է շեշտադրումը հստակ տարբերել:

«Այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե ավելի շատ փաստաբանի պատիվն ու արժանապատվությունն են թիրախավորվում, այլ խնդիրը նաև արդարադատությունն է Քրեականացնելով փաստաբանի նկատմամբ նման ոտնձգությունները՝ մենք կապահովենք արդյունավետ արդարադատությունը, նաև պաշտպանյալների, մեղադրյալների, ամբաստանյալների շահերի պաշտպանությունը: Եվ սա նորույթ չէ, եվրոպական մի շարք երկրներում փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված՝ նույնպես քրեական իրավունքում կան նորմեր, և, կարծում եմ, դա նորմալ միջոց է և սթափ մոտեցում պետության կողմից, որպեսզի արդյունավետ իրականացվի մեր երկրում արդարադատությունը»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, քրեականացումը որպես զսպելու գործիք հանդիսանալ և բացառել հետագայում փաստաբանի գործունեությունը խոչընդոտող դեպքերը, Բաբայանը պատասխանեց, որ այն պատժամիջոցները, որոնք նախատեսված են նախագծում, այնքան էլ ծանր չեն, բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ դա քրեական պատասխանատվություն է, և դա ենթադրում է, որ պետք է իրականացվի նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում:

«Կարծում եմ, դա որոշակի առումով զսպման միջոց կլինի: Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչքանով դա արդյունավետ կլինի, բայց, այնուամենայնիվ, մենք ունեցանք այն, որ պետությունը միջամտեց այս գործընթացին, գործադիր իշխանությունը իր կամքը դրսևորեց: Մենք լսեցինք վարչապետի կողմից համապատասխան ուղերձը, որում ընդգծվեց մեր խնդիրը, և այս առումով, կարծում եմ, ներկայումս արդեն որոշակի քայլեր արել ենք: Վստահ եմ, որ այսուհետ նաև ոստիկանության աշխատակիցներն ավելի աչալուրջ կլինեն փաստաբանի նկատմամբ նմանատիպ ոտնձգություններ թույլ տվողների առնչությամբ»,- նշեց Բաբայանը:

ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրենը նաև հավելեց, որ Փաստաբանական պալատում որոշում է կայացվել ընդլայնել արագ արձագանքման հանձնաժողովը, որպեսզ անդամները կարողանան ապահովել մասնագիտական գործունեությունը իրականացնող փաստաբանների իրավունքների պաշպանությունը:

«Փորձելու ենք արագ արձագանքման հանձնաժողովի միջոցով սատարել փաստաբաններին, որպեսզի իրենք կարողանան անկաշկանդ իրականացնել իրենց գործունեությունը, օրենքով սահմանված բոլոր միջոցներով պաշտպանել փաստաբաններին` դա կլինի դատական միջամտությամբ, իրավապահ մարմինների ուշադրության հրավիրելու միջոցով և այլն: Հակառակ դեպքում, մենք ունենալու ենք խնդիրներ, և ոչ միայն փաստաբանների, այլ նաև դատախազների և դատավորների մոտ այդ խնդիրները լինելու է: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դատավորը տեսնում է, որ փաստաբանին դրսում կեղեքում են, վիրավորում և այլն, վաղը ինչ կանեն իր հետ, եթե նա հասարակության համար ոչ հաճո դատական ակտ կայացնի: Այստեղ ոչ միայն փաստաբանի աշխատանքի վրա ենք ստվեր գցում, այլ նաև ստվեր ենք գցում ամբողջ արդարադատության գործընթացի վրա»,- ասաց Բաբայանը:

«Շատ ժամանակ, երբ փաստաբանը իրականացնում է պաշտպանություն կարող է համաձայն չլինել իր պաշտպանյալի հետ, չկիսել նրա գաղափարները, բայց փաստաբանի մասնագիտական կոչումն այն է, որպեսզի պատշաճ իրականացնի և օրինական միջոցներով կարողանա պաշտպանել իր վստահորդի շահերը»,- եզրափակեց Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում