«Ես երեկվանից սպասում եմ համապատասխան մարմինների արձագանքին և կցանկանայի զերծ մնալ այս հարցից, քանի որ այս ամենը համացանցային մակարդակի է»,- մարզպետների կողմից տրված պարգևավճարների մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը դատապարտում է այս երևույթը, քանի որ նրա խոսքով՝ միայն տարեկան գործունեությունից հետո կարելի է կիրառել պարգևավճարների, այսպես կոչված, ավանդույթը. «Ես ինքս զերծ կմնայի 6-7 ամիս աշխատելուց հետո ինքս ինձ պարգևավճար հատկացնել, այն էլ՝ 2-3 անգամ աշխատավարձի չափը գերազանցող: Սա ինձ համար առնվազն անհասկանալի է»:
Մեր զրուցակիցն ընդգծեց. «Ես չէի ցանկանա հեղափոխությունից հետո մենք գործ ունենայինք այսպիսի վարքի հետ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:









































