Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Կառավարությունում, փակ դռների հետևում քննարկումը վատ գաղափար է․ օպտիմալացումը՝ լուրջ բողոքի առիթ

Ազգային ժողովն առաջիկայում կքննարկի կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է արմատապես փոփոխել կառավարության կառուցվածքը և կրճատել նախարարությունների թիվը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին նշեց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, բայց քանի դեռ քննարկվում են կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որոշ գերատեսչությունների ղեկավարներ չեն նշանակվի: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց. «Երբ ասում են, որ քննարկվում են կառավարության կառուցվածքի մասին օրենքի փոփոխությունները, ակամայից հարց է առաջանում՝ ով և որտեղ: Միայն կառավարությունում, փակ դռների ետևում քննարկումը վատ գաղափար է, նաև լայն հանրային քննարկումներ պետք է լինեն, որոնց ընթացքում քիչ թե շատ պրոֆեսիոնալ փորձագետները կկարողանան իրենց կարծիքն արտահայտել: Անգամ նախագիծը չենք տեսել: Անընդունելի է աշխատանքի այս գաղտնի ռեժիմը»: Իոաննիսյանի դիտարկմամբ՝ միգուցե հրապարակային քննարկման դեպքում բողոքներ կլինեն և այդ պատճառով կառավարությունը չի գնում հանրային և հրապարակային քննարկումների, բայց սա արդարացում չէ:

Քաղաքագետ Հայկ Սահակյանը նշեց, որ հասարակությունը նման որոշումներից միշտ կտրված է եղել, և դա լուրջ բողոքի առիթներ է ստեղծել: «Ամեն ինչ իմացել ենք պոստ ֆակտում, մինչդեռ սպառողը մենք ենք, և նախևառաջ մեզ պետք է հարցնեին դա պետք էր անել, թե ոչ»,- նշեց Հ. Սահակյանը՝ հավելելով, որ հայտնի չէ, թե ինչ սկզբունքներով են առաջնորդվել կառավարության կառուցվածքում նման փոփոխություններ նախաձեռնելիս, բացի դրանից՝ մարդկանց հենց այնպես գործազուրկ դարձնելը լուրջ չէ: Քաղաքագետը կարևորեց, որ անհրաժեշտ է լայն քննարկում կազմակերպել, լսել հանրության կարծիքը, հետո նոր որոշում կայացնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում