Tuesday, 23 06 2026
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Հակահեղափոխական պլացդարմ ու հեղափոխական կրքեր՝ Արցախում

Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունները՝ 1998-99թթ.-ի իրադարձություններից հետո, դարձան առաջինը, որտեղ դրսևորվեց Հայաստանի հեղափոխական իշխանությունների ու Արցախի ղեկավարության հակադրությունը։ Ընդ որում՝ խորքային իմաստով սա հենց նոր ու հին համակարգերի պայքար էր, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԼՂՀ այսօրվա իշխանությունները բազմաթիվ թելերով կապված են Հայաստանի հին համակարգի հետ։ Պատահական չէ, որ խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակից հետո Նիկոլ Փաշինյանն առաջինը կադրային փոփոխություններ կատարեց հենց ԼՂՀ ՊԲ-ում։

Հայաստանի հին համակարգի ներկայացուցիչները սա պայմանավորեցին այն հանգամանքով, թե իբր Նիկոլ Փաշինյանը զիջումներ է նախապատրաստում ԼՂ հարցում։ Մեղադրանքն իհարկե մերկապարանոց է, որովհետև նախկին իշխանության ներկայացուցիչները, բացի դավադրական տեսություններից ու ընդհանուր դատողություններից, կոնկրետ, առարկայական փաստեր չեն ներկայացնում։ Ակնհայտորեն գործ ունենք ներքաղաքական օրակարգի հետ, այլ խոսքով՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը դժվարությամբ է համակերպվում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն քաղաքական պայքարի, այսպես կոչված, արցախյան ճակատում զարգացումները շարունակում են ակտիվ մնալ։

Ամենևին պատահական չէ, որ ՀՅԴ-ն իր 33-րդ Ընդհանուր ժողովը որոշեց Արցախում անցկացնել։ Սա ամենևին էլ թելադրված չէր համահայկական օրակարգով կամ Արցախի հարցում ՀՅԴ-ի ունեցած մտահոգություններով։ Դաշնակցությունն ակնհայտորեն քաղաքական ժեստ է արել՝ ցույց տալով, որ իր համար խորթ ու օտար է հեղափոխական Հայաստանը, ու միևնույն ժամանակ իր քաղաքական, բարոյական աջակցությունն է ցույց տվել Արցախի այսօրվա ղեկավարությանը, որը հայաստանյան հին համակարգի մինի մոդելն է։

Արցախն ու նրա իշխանությունը դարձել են այն քաղաքական, նույնիսկ գաղափարական միջավայրը, պլացդարմը, որոնց վրա հենվելով՝ հին համակարգը ամբողջացնող քաղաքական ուժերը կառուցում են իրենց հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ։ Արցախի գործոնը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվորեն խաղարկեց ՀՀԿ-ն. հիմա էստաֆետը վերցրել է ՀՅԴ-ն։

Իրականում խնդիրը ոչ թե Արցախի հարցում մտահոգությունն է, այլ քաղաքական մանիպուլյատիվ օրակարգ ձևավորելը։ Այստեղ վտանգն այն է, որ Հայաստանի ու Արցախի հասարակությունների համար Բակո Սահակյանի իշխանությունը գնալով նույնանում է Հայաստանում տապալված քրեաօլիգարխիկ համակարգի հետ։

Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը կարծես վերահսկում է Արցախում տեղի ունեցող զարգացումները, ու ամեն ինչ գնում է նրան, որ կադրային մասնակի տեղաշարժերով իրավիճակը հանգուցալուծվի 2020թ.-ին, երբ Արցախում տեղի ունենան նախագահական ու խորհրդարանական հերթական ընտրություններ։ Համենայնդեպս, կարծես թե նման պայմանավորվածություններ կան Նիկոլ Փաշինյանի ու Բակո Սահակյանի միջև։

Այս համատեքստում խիստ վտանգավոր է հնչում Արցախում հեղափոխական ճակատ բացելու Ժիրայր Սեֆիլյանի կոչը։ «Բեսպրեդելը վերացնելու ժամանակը հասունացել է: Փոփոխություններ պետք է տեղի ունենան նաև Արցախում: Հուսով ենք՝ երևանյան իշխանությունները մեզ կաջակցեն այդ հարցում»,- օրերս Ստեփանակերտում նշել է «Սասնա ծռեր» կուսակցության անդամը:

«Գիլյոտինային» հեղափոխությունը, որի ջատագովն է Ժիրայր Սեֆիլյանի կուսակցությունը, Հայաստանի հասարակության պաշտպանությանը չարժանացավ ո՛չ 2016-ին, ոչ էլ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Քաղաքական «մաուզերականությունը» սկզբունքորեն մերժելի է հատկապես Արցախում. առաջնագծում հեղափոխություն հրահրելը, ընդ որում՝ ցանկացած պատրվակով, նման է դիրքեր հանձնելուն, ինչը վստահ ենք՝ չի կարող խրախուսվել Հայաստանի իշխանության կողմից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում