Ամերիկացի միլիարդատեր Դեն Սնայդերն իր համար «Lady S» սուպերզբոսանավ է կառուցել՝ աշխարհում առաջին մասնավոր «լողացող» IMAX կինոթատրոնով, գրում է The Guardian-ը:
Մոտավորապես 100 մլն դոլար արժողությամբ 93 մետրանոց զբոսանավը կառուցվել է հոլանդական Feadship նավաշինարանում:
Զբոսանավում կինոթատրոնից բացի կան նաև մի քանի բարձր ճշգրտության հեռուստացույցներ, ուղղաթիռի հրապարակ, չորս VIP-լյուքս և գոլֆի, բասկետբոլի, վոլեյբոլի ու ֆուտբոլի մարզադաշտեր:
Սպասվում է, որ 54-ամյա Սնայդերն իր զբոսանավը կստանա գարնանը՝ ծովային փորձարկումների ավարտից հետո:











































