ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը hունվարի 20-ին, ժամը 01:09-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Խորենացի փողոցի 2-րդ փակուղում այրվում է տներից մեկի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 00:25-ին, մարվել՝ 01:48-ին:
Այրվել են տան տանիքի և առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ). տուժածներ չկան:









































