«Սլովոդել» պորտալը ի պատիվ ամենատիտղոսակիր «Զրահակիր «Պոտյոմկին»» ֆիլմի՝ հայտնել է, թե որոնք են արևմտյան երկրներում ամենամեծ ժողովրդականություն վայելող խորհրդային ֆիլմերը:
Այդ վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Ստալկեր» ֆիլմը, որը նկարահանվել է 1979 թվականին: Երկրորդ տեղում Էլեմ Կլիմովի «Գնա և տես» զինվորական դրաման է՝ 1985 թ. արտադրության: Երրորդ տեղում Տարկովսկու «Սոլյարիս»-ն է (1971թ.):

Առաջին տասնյակում են նաև «Անդրեյ Ռուբլյով» (1966), «Հայելի» (1975), «Զոհաբերություն» (1986), «Կարոտախտ» (1983)՝ դարձյալ նկարահանված Անդրեյ Տարկովսկու կողմից:
Բացի այդ, վարկանիշում են հայտնվել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանք կամ՝ Բաղնիքդ անուշ» (1975), Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» (1966), ինչպես նաև 1925թ. Սերգեյ Էյզենշտեյնի կողմից նկարահանված «Զրահակիր» «Պոտյոմկին» ֆիլմերը:







































