Ֆրանսիայի իշխանությունները Ճապոնիայից պահանջել են միավորել Renault-ը և Nissan-ը մեկ միասնական ընկերության մեջ: Այս մասին հաղորդում է Nikkei-ն:
Հրատարակչության տվյալներով՝ Ֆրանսիայի ներկայացուցիչները մտադիր են գտնել Nissan-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ՝ կալանավորված Կառլոս Գոնի փոխարեն:
Ինչպես նշվում է, Renault-ը հանդես է գալիս հօգուտ Nissan-ի հետ միաձուլման՝ ընկերությունների միջև բարդացած հարաբերությունների ֆոնին: Սակայն Nissan-ի ներկայիս ղեկավարությունը դեմ է ֆրանսիական կոնցեռնի հետ միավորմանը:








































