ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը պիցցա է պատվիրել դաշնային գործակալությունների աշխատակիցների համար, ովքեր աշխատավարձ չեն ստանում շաթդաունի պատճառով՝ հաղորդում է ABC News- ը:
ԱՄՆ նախկին նախագահը Գաղտնի ծառայության աշխատակիցներին սննդի առաքման ժամանակ ներկայացել է որպես պիցցայի առաքիչ։

Նա նաև իր Instagram-ում կոչ է արել երկու կուսակցությունների առաջնորդներին միավորվել՝ վերջ տալու համար շաթդաունին:
Հիշեցնենք, որ ամերիկյան մի քանի դաշնային գործակալությունների աշխատանքը արդեն մեկ ամիս է, ինչ կասեցվել է․ պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և կառավարության միջև անհամաձայնությունն է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցում:








































