Կումարի ընտանիքի համար հնդկական գյուղում վարսավիրանոցը գոյատևման միակ աղբյուրն էր։ Երբ ընտանիքի հայրը հիվանդացավ և այլևս ի վիճակի չէր աշխատելու, նրա դուստրերը՝ 18-ամյա Ջիոտոն և 16-ամյա Նեհան, շարունակեցին իրենց հոր գործը։ Այցելուների թիվը նվազեց, և աղջիկները որոշեցին փակել վարսավիրանոցը և նորից բացել՝ ինքնուրույն աշխատելու համար։
Հնդկական գյուղում ընդունված չէ, որ կինը սափրի կամ կտրի տղամարդու մազերը։ Կանայք հիմնականում աշխատում են տներում, ֆերմաներում կամ ֆաբրիկաներում։
Այցելուներին գրավելու համար աղջիկները որոշում են փոխել իրենց կերպարը․ նրանք կարճ կտրում են իրենց մազերը և կրում չժանգոտող պողպատից թևնոցներ, ինչպիսիք սովորաբար կրում են տղամարդիկ։ Նրանք փոխում են նաև իրենց անունները՝ Դիպակ և Ռաջա։

Չորս տարի շարունակ աղջիկները առավոտյան գնացել են դպրոց, իսկ կեսօրից հետո աշխատել վարսավիրանոցում, գումարը բավականացրել է ընտանիքի կարիքները հոգալու և հիվանդ հորը խնամելու համար։
Աստիճանաբար նրանք սկսում են բացահայտել իրենց գաղտնիքը և այլևս չեն թաքցնում իրենց սեռը։ Քույրերի պատմության մասին տեղեկանում են տեղի լրագրողերը, որոնք հրապարակում են աղջիկների մասին պատմությունը։ Նրանց մասին տեղեկանում է նաև երկրի կառավարությունը։
Ընտանիքին այցելել են բարձրաստիճան պաշտոնյաներ և շնորհակալություն հայտնել ոգևորիչ օրինակի համար։







































