ԱՄՆ-ի պետական ծառայողները, որոնք դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման շրջանում առանց աշխատավարձի են մնացել, կարող են անվճար թատրոն գնալ կամ ապրել Նյու Յորքի հյուրանոցներում:
Օպերա մետրոպոլիտենը պաշտոնյաներին առաջարկել է հունվարի 19-31-ը անվճար այցելել ներկայացումներին: Այս մասին ասվում է Նյու Յորքի գլխավոր երաժշտական բեմի կայքում:
Ցանկացած ծառայող կարող է երկու տոմս ստանալ՝ աշխատանքի վկայական ներկայացնելու դեպքում:
Առանց աշխատավարձի մնացածներին աջակցել է նաև Նյու Յորքի հյուրանոցների ասոցացիան: Ասոցացիան հայտարարել է, որ բոլոր նրանք, որոնք անձական խնդիրների հետ կապված Նյու Յորքում կլինեն, կարող են անվճար սենյակներում ապրել:









































