Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հայաստանը կդառնա բջջային լուծումների տարածաշրջանային կենտրոն

Հայաստանում կհիմնվի Բջջային կիրառական լուծումների առաջին տարածաշրջանային լաբորատորիան (mLab ECA)` Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Նախագծի պատասխանատուն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն է (ՁԻՀ)։ Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Համաշխարհային բանկը, Ֆինլանդիայի կառավարությունը և «Nokia» ընկերությունը համատեղ աշխարհում բացում են 5 լաբորատորիաներ, որոնցից 2-ն՝ Աֆրիկայում, 1-ը՝ ԱՊՀ տարածքում (բացի Ռուսաստանից), 2-ն՝ Ասիայում։

«Սա կխթանի բջջային լուծումները և դրա շնորհիվ աշխարհի այն մասերում, որտեղ ինտերնետը հասանելի չէ, հնարավորություն կստեղծվի շատ հարցեր լուծել հեռախոսի միջոցով։ Google-ի, Microsoft-ի, Apple-ի, Nokia-ի կողմից այդ ուղղությամբ շատ լուրջ գործընթացներ են ծավալվում, և շուտով մոբայլ լուծումները կսկսեն շատ մեծ դերակատարություն ունենալ։ Փորձելու ենք բջջային լուծումներ տրամադրող կազմակերպությունների հետ տարածաշրջանում միջավայր ստեղծել, որտեղ ծրագրավորողներն ու տարբեր մասնագետներ լուծումներ կմշակեն տնտեսության տարբեր ոլորտների համար»,- ասաց Բ. Ենգիբարյանը՝ հավելելով, որ այդ լուծումներն աշխարհում շատ մեծ կիրառություն ունեն գյուղատնտեսության, կրթության և այլ բնագավառներում։

Բջջային կիրառական լուծումների լաբորատորիան 2 հիմնական նպատակ է ունենալու՝ Հայաստանում մասնագետներ պատրաստել և լուծումներ մշակել, կոորդինացնել ամբողջ գործունեությունն ԱՊՀ-ում։ Ներկայում ակտիվ աշխատանքներ են տարվում Վրաստանի, Մոլդավիայի, Ուկրաինայի և Ղազախստանի հետ՝ այդ երկրներում ներկայացուցիչներ ունենալու ուղղությամբ։

«Աստիճանաբար աշխարհագրությունը կմեծացնենք, և 11 երկրներն էլ ակտիվ կմասնակցեն նախագծին, կօգնենք, որ իրենց մասնագետներն էլ վերապատրաստվեն և կոնկրետ լուծումներ մշակվեն ոչ միայն սմարթֆոնների, այլև սովորական հեռախոսների համար, որովհետև աշխարհի բնակչության մեծ մասը սմարթֆոնների հնարավորություն չունի, ինչպես նաև հեռախոսի միջոցով լայնաշերտ ինտերնետի մուտք չունի»,- նկատեց Բ. Ենգիբարյանը։
Նախատեսվում է, որ mLab ECA-ն կսկսի աշխատել արդեն այս տարվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում