ԱՄՆ-ն ծրագրում է 2020-ականների երկրորդ կեսին ուղեծրում պատրաստի ՀՀՊ համակարգ ստեղծել: Այս մասին հայտարարել է քաղաքական հարցերով Պենտագոնի ղեկավարի տեղակալ Ջոն Ռուդը:
Նրա խոսքով՝ ուղեծրում ՀՀՊ համակարգի ստեղծման փորձարկումները տեղի կունենան 2021-2022-ին:
Նա նաև հավելել է, որ դա ԱՄՆ-ին թույլ կտա դիմակայել Ռուսաստանի և Չինաստանի գերձայնային զենքի սպառնալիքին:








































