Friday, 12 06 2026
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին

Եվրոպայի խոշոր քայլը Կովկասում. Փաշինյանը պետք է շտապի Իրան

Հայտնի են Եվրամիության ու Համաշխարհային բանկի համատեղ խոշոր ներդրումային ծրագրի մանրամասները և այդ թվում՝ Հայաստանի համար նախատեսված փողի չափը: ԵՄ-ն ու ՀԲ-ն նախատեսում են առաջիկա 11 տարիներին, այսինքն մինչև 2030 թվականը, Արևելյան գործընկերության ԵՄ ծրագրի մասնակից վեց պետություններին հատկացնել 13 միլիարդ եվրո: Այդ փողից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրո, որն ուղղվելու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը, մասնավորապես 450 միլիոն եվրոն ուղղվելու է Արտաշատից-Ագարակ հատվածին, հույժ կարևոր և բարդ հատվածին: Փող է ուղղվելու նաև Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման, նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապահների արդիականացման համար: Այս ենթակառուցվածքների կարևորության մասին խոսելը թերևս ավելորդ է, միևնույն ժամանակ, սակայն, այստեղ հատկանշական է ենթակառուցվածքային ուղղվածությունը:

Հնարավոր է արձանագրել, որ խոսքն, ըստ էության, Իրանից-Վրաստան՝ Հայաստանի տարածքով ենթակառուցվածքների արդիականացման եվրոպական ծրագրի կամ ԵՄ-ՀԲ համատեղ ծրագրի մասին է, ինչը ստանում է, իհարկե, բավականին ուշագրավ քաղաքական, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական իմաստ: Սա հուշում է եվրոպական քաղաքականության որոշակի ռազմավարության մասին, որտեղ առնվազն նշմարվում է Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի ձևավորմանը միտված բովանդակություն կամ նպատակադրում: Եվ սա, իհարկե, ներկայիս բարդ ու հակասական համաշխարհային զարգացումների պարագայում Հայաստանի համար կարևոր և նշանակալի ուղղություն է, որը ընձեռում է ռեգիոնալ քաղաքականության հարցում ճկուն ու նախաձեռնող լինելու հնարավորություն:

Այդ համատեքստում էլ ուշագրավ է այն, որ վարչապետ նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրն իսկ ոչ ֆորմալ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Այս առումով անկասկած է, որ հասունացած է իրանական ուղղությամբ շփումների ինտենսիվացումը, և օրակարգում պետք է ավելի ու ավելի արագ հասունացնել Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Եվրամիության և Համաշխարհային բանկի այդ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությունը հատկապես առանձնահատուկ լույսի ներքո է այն հայտարարության ֆոնին, որ արեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ասելով, որ Մոսկվան նախապատրաստում է Իրան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ ֆորմատի հերթական վեհաժողովի անցկացում: Այս ֆորմատը Հայաստանն, անշուշտ, չպետք է դիտարկի որպես, այսպես ասած, հակառակորդ ֆորմատ, սակայն այդուհանդերձ հստակ է, որ Երևանը պետք է նաև փորձի ձևավորել ռեգիոնալ զուգահեռ ֆորմատներ և ներգրավել դրանցում թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին:

Եվ այս իմաստով, իհարկե, Իրան-Հայաստան-Վրաստան ֆորմատը թերևս այն է, ինչի ուղղությամբ պետք է աշխատել, դեպի Ռուսաստան հետագա հնարավոր ընդլայնման հեռանկարով: Միաժամանակ, իհարկե, այս աշխատանքը պետք է դիտարկել թերևս լայն համատեքստում, ինչը պետք է ենթադրի նաև ԵՄ ու ՀԲ ծրագրում Հայաստանի ընդգրկման սահմանների առավել ընդլայնում: Ի վերջո, այս հարցում թերևս անհրաժեշտ է հստակեցնել, թե որքանով է, այսպես ասած, սեղմված Հայաստանին հատկացվելիք ներդրումային մասը և արդյո՞ք 700 միլիոնը այն թիվն է, որը ենթակա չէ ավելացման, թե՞ հնարավոր է աշխատել և նոր նախաձեռնությունների ու գաղափարների շնորհիվ մեծացնել Հայաստանի ներգրավվածությունը:

Վերջին հաշվով, այդ առումով, իհարկե, ճկուն պետք է լինի նաև Եվրամիությունը, թեև 13 միլիարդ եվրոյի ծրագիրը ինքնին արդեն իսկ բավականին նշանակալի և առարկայական քայլ է՝ հաշվի առնելով նաև դրա, այսպես ասած, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական կարևոր համատեքստը: Սակայն հենց դրանով հանդերձ անհրաժեշտ է, որպեսզի Եվրամիության ներդրումային այդ ծրագիրը չենթադրի ստատիկություն և այդպիսով պարունակի ԱլԳ ծրագրի անդամ երկրներին մոտիվացնելու խթաններ, ներգրավվածության աստիճանն ըստ բովանդակության ընդլայնելու հնարավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում