Հունիսի 28-ին ժամը 15:00-ին ստացված տեղեկատվության համաձայն՝ Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի լճում հայտնաբերվել է դիակ և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Շիրակի մարզի Սալուտ գյուղի բնակիչ, 1935 թ.-ին ծնված Անդրանիկ Ղազարյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին: