Netflix սթրիմինգային ծառայությունը որոշել է կատակերգական սերիալ նկարահանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիեզերական զորքերի մասին, հաղորդում է Mediaite-ն:
Սերիալի ստեղծմամբ կզբաղվեն Սթիվ Քարելը և Գրեգ Դենիելսը: Նշվում է, որ շոուն կպատմի մարդկանց մասին, որոնք փորձում ենք իրագործել տիեզերական զորքերի գաղափարը:
Տիեզերական զորքեր ստեղծելու ծրագրերի մասին Թրամփը հայտնել է 2018-ին:









































