Friday, 05 06 2026
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև

Սերժ Սարգսյանը իր ուզած մեկը ստանալու համար 6-ից հանել է 4

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 3-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են, և գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը արդեն չորրորդ անգամ է առաջադրում իր թեկնածությունը քաղաքապետի պաշտոնում: Նրանից բացի, առաջադրվել են ևս հինգ թեկնածուներ, որոնց հետ քաղաքապետը ընտանիքով մոտ է: Սակայն ներկա պահին մնացել են երկուսը:

Հիշեցնենք, որ առաջադրված մյուս թեկնածուներն են՝ Մեսրոպ Պետրոսյանը, որը չի աշխատում, ԴՈՍԱԱՖ-ի պետ Հարություն Մնացականյանը, ում հովանավորում է ԲՀԿ-ն, Բանգլադեշի Թաթուլով հայտնի Թադևոս Թադևոսյանը, ով հացի արտադրամաս ունի, «Բերդի նախկին կլյուչնիկ» մականունով հայտնի Քաջո Գրիգորյանը և ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանը, ով վայելում է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունը: Այս ընտրապայքարում հատկանշական էր այն հանգամանքը, որ նախորդ ընտրության ժամանակ քաղաքապետը մրցակից չի ունեցել, այնինչ այս անգամ նրանք թվով 5-ն էին: Բայց արի ու տես, որ դեռ մի կարգին պայքարի մեջ չմտած՝ 6 թեկնածուներից 4-ը ինքնակամ հետ են կանգնել ընտրապայքարից: Ստացվում է, որ ներկա պահին ընտրապայքարի մեջ են մնացել գործող քաղաքապետ Գագիկ Մուրադյանը և «Բերդի նախկին կլյուչնիկ» մականունով հայտնի Քաջո Գրիգորյանը:

Հիշեցնենք նաև, որ քաղաքապետը մեզ հետ զրույցում հավատացրել էր, որ բոլոր թեկնածուներին էլ ճանաչում է անձնապես, որովհետև բոլորը տեղացի են՝ արտաշատցիներ, բոլորի մասին էլ շատ դրական կարծիքի է, ոչ մեկի հետ կապված ոչ մի խնդիր չունի, նորմալ հարաբերությունների մեջ է: Հավաստիացրել էր նաև, որ ընտրությունների պատճառով ընտանիքներով չեն թշնամանա՝ միաժամանակ չկարողանալով հասկանալ, թե ինչու են իր ընկերները դուրս եկել իր դեմ ընտրապայքարի: Ամեն դեպքում, ինչպես նրանց առաջադրումն էր անհասկանալի, այնպես էլ ճանապարհի կեսից ընտրապայքարից դուրս գալը: Հետևաբար հերթական անգամ զրուցեցինք քաղաքապետի հետ՝ հասկանալու համար, թե 4 թեկնածուները ինքնակա՞մ են դուրս եկել ընտրապայքարից, թե՞ նրանց դրդել են այդ քայլին: Մեզ հետ զրույցում գործող քաղաքապետը վստահեցրեց, որ ոչ մեկին ոչ մի բան չի ասել, ուստի չի կարող ասել, թե ինչու են 4 թեկնածուները դուրս եկել պայքարից: Ի դեպ, խոսակցություններ կան, որ մինչև հուլիսի 3-ը իր թեկնածությունը կհանի նաև Քաջիկ Գրիգորյանը, ինչպես դա տեղի ունեցավ նախորդ ընտրությունների ժամանակ, սակայն քաղաքապետը այդ վարկածը հիմնավոր չհամարեց և նշեց, որ անձամբ ինքը նման բան չի լսել:

Մենք զրուցեցինք նաև ընտրապայքարում հաղթելու ամենամեծ հավանականություն ունեցող ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության կապիտան Վարդան Մնացականյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու է դուրս եկել ընտրապայքարից, այն էլ՝ այն պարագայում, երբ ուներ ե՛ւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հովանավորությունը, ովքեր մտերիմ են նաև քաղաքապետի հետ: Վարդան Մնացականյանը մեզ հետ զրույցում պատճառաբանեց, թե պարզապես չի ցանկանում պայքարել, նույնիսկ չի ցանկացել գրանցվել: Այն դիտարկմանը, թե ստացվում է, որ կային մարդիկ ովքեր ցանկանում էին իրեն տեսնել քաղաքապետի պաշտոնում, իսկ ինքը չէր ցանկանում՝ ասաց. «Այո, այո»՝ հավելելով, որ ցանկացողը ժողովուրդն էր:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ Արարատի մարզային բաժնի պետ Վարդան Մնացականյանը խնամիական կապեր ունի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ: Կարապետյանի դուստրը Վարդան Մնացականյանի եղբոր կինն է: Վարդան Մնացականյանը քավոր-սանիկական կապերի մեջ է նաև Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի հետ: Ավելին, նրա պապը՝ Վազիկ Մնացականյանը, խորհրդային տարիներին Արտաշատի գինու գործարանի տնօրենն է եղել:

Ակնհայտ էր, որ թեկնածուները չեն ցանկանում խոսել իրենց թեկնածությունը հանելու իրական պատճառների մասին, ուստի ստեղծված իրավիճակի դրդապատճառները հասկանալու համար դիմեցինք իշխանական մեր աղբյուրներին: Նրանց փոխանցմամբ, նախընտրական շրջանում ավելորդ կրքեր չբորբոքելու համար «Հանրապետական» կուսակցության վերնախավը որոշում է կայացրել, որ թեկնածուների թիվը նոսրանա: Հատկապես այն դեպքում, երբ բոլոր թեկնածուներն էլ վայելում են իշխանության հովանավորությունը, և քաղաքապետի պաշտոնին հասնելու համար, կարելի է ասել, բոլորն էլ հավասար շանսեր ունեն: Հետևաբար՝ գործող քաղաքապետի հետ ընտրապայքարում որոշվել է, որ պայքարը շարունակի ամենաքիչ ձայներ հավաքելու շանսեր ունեցող թեկնածուն, որը այս դեպքում Քաջո Գրիգորյանն է: Հիշեցնենք, որ գործող քաղաքապետը «Հանրապետական» կուսակցության անդամ է և գլխավորում է կուսակցության Արտաշատի կառույցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում