Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Պեկինը չի ձգտում «ուզուրպատոր» լինել և մտադիր չէ ապագայում ԱՄՆ-ին «փոխարինել», փոխանցում է «Ժենմին ժիբաո» պարբերականը:
Վան Ին ընդգծել է, որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչների մտահոգությունն այն մասին, թե Չինաստանն ապագայում անպայման «ձեռնոց կնետի կամ կփոխարինի ԱՄՆ-ին, սխալ է»: Նախարարը հավելել է, որ չինական իշխանություններն աջակցում են խաղաղ զարգացման ուղուն:
«Չինաստանը չի պատրաստվում ԱՄՆ դառնալ, առավել ևս՝ փոխարինել նրան»,-ասել է Վան Ին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոն-Պեկին հարաբերություններում կարող է միայն «դրական մրցակցություն» լինել:









































