Tuesday, 23 06 2026
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին

ՀՅԴ-ն Նիկոլ Փաշինյանին տո՞ւն է ուղարկում

Խորհրդարանական ընտրություններից հետո այսօր թերևս հնչել է ամենաարմատական քննադատությունը, ավելին՝ ՀՅԴ-ն դարձավ առաջին կուսակցությունը, որը հրապարակավ ձևակերպեց իշխանափոխության պահանջ։

ՀՅԴ-ն Արցախում անցկացնում է իր 33-րդ Ընդհանուր ժողովը, որի մեկնարկին ծավալուն ելույթ է ունեցել Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Վերջինս հանդես է եկել խիստ ընդդիմադիր շեշտադրումներով՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով անձնակենտրոն իշխանություն ձևավորելու մեջ։

«Նիկոլ Փաշինյանի մակարդակով մեզ հավատացրին, որ հարգանքով են վերաբերվում մեր կուսակցությանը, լավ գիտակցվում են՝ ինչ անելու համար ենք կոալիցիայի մաս կազմել: Պայմանավորվեցինք 5 հիմնական հարցերի շուրջ, բայց կարճ ժամանակ հետո հասկացանք, որ ո´չ հարգանք կա, ո´չ պայմանավորվածությունների նկատմամբ հավատարմություն, ո´չ էլ այլ տեսակետ լսելու հանդուրժողականություն: Պարզ էր, որ եթե ընդհանուր ծրագիր կա՝ երկիրն իր ազգային ուղեծրից հանելու, այդտեղ ՀՅԴ-ն տեղ չունի»,- նշել է Հրանտ Մարգարյանը:

Ընդ որում՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը զարգացրել է նաև նախկին համակարգի թեզերից մեկը՝ հակադրության հարթությունում ներկայացնելով Հայաստանի ու Արցախի իշխանություններին։ «Արցախում ևս սև ու սպիտակի բաժանում են ուզում մտցնել:

Արցախը պետք է մնա միասնական: Ոչ մեկն իրավունք չունի Արցախը սպիտակ կամ սև ներկել, Արցախը պետք է մնա ազգային, ինքնուրույն, վճռական»,- ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Այս արմատական քննադատությունից հետո տրամաբանական է, որ Մարգարյանը ձևակերպել է իշխանափոխության պահանջ։ «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»,- շեշտել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Հրանտ Մարգարյանի հավակնոտ ելույթը, սակայն, ավելի շատ հարցեր է ծնում, քան տալիս է օրակարգում գտնվող հարցերի պատասխաններ։

Նախ` նկատենք, որ Հրանտ Մարգարյանը նոր Բյուրոյի կազմում չի առաջադրվելու ու այս հարթության վրա առնվազն էական է այն հարցի պատասխանը, թե արդյո՞ք նա հանդես է գալիս որպես Հայաստանի հին համակարգի հետ ասոցացվող գործիչ, թե՞ ձևակերպում է նոր ընդդիմության օրակարգ՝ իր հեռանալով սահմանելով ՀՅԴ նոր մարտավարությունը։ Թերևս այս հարցի պատասխանը կստանանք մի քանի օր անց, երբ պարզ կլինի ՀՅԴ նոր Բյուրոյի կազմը ու կհրապարակվի Ընդհանուր ժողովի հայտարարությունը։

Պակաս ակտուալ չէ այն հարցի պատասխանը, թե ՀՅԴ-ն կարո՞ղ է խորհրդարանից դուրս հավակնել նոր ընդդիմության ձևավորման հայտ, որովհետև ակնհայտ է, որ գործող խորհրդարանը, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, չի ներկայացնում քաղաքական համակարգի ողջ ներկապնակը, համենայնդեպս՝ այն պատճառով, որ նոր քաղաքական համակարգը ձևավորման փուլում է ու էլեկտորալ տրամադրությունների բնական սեգմենտացիայից հետո հասարակական տրամադրությունները շատ ավելի բազմաշերտ են լինելու, քան այն պատկերը, որը ներկայացված է խորհրդարանում։

Մյուս կողմից՝ ՀՅԴ-ն դեռևս գտնվում է կազմաքանդված քրեաօլիգարխիկ համակարգի ստվերում ու, թերևս, իր քաղաքական ինքնաբավությունը, ինքնուրույնությունը վերականգնելու խնդիր ունի։ Եթե ավանդական կուսակցությունում մոդեռնիզացիայի ու անցած քսան տարիների քաղաքականությունից սահմանազատվելու խնդիրը չլուծվի, ապա ՀՅԴ քննադատական հռետորաբանությունը կարող է ընկալվել ոչ թե նոր ընդդիմության ձևավորման, այլ ռևանշիզմի հարթության վրա։

Համենայնդեպս, Հրանտ Մարգարյանն ավելի շատ ասոցացվում է ոչ թե ընդդիմության, այլ հին համակարգի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում