Հայաստանում լրատվամիջոցների վրա ճնշումները կաճեն: Այս մասին հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԶԼՄ-ների պաշտպանության ծրագրի ղեկավար Աղասի Ենոքյանը:
Նրա խոսքերով, դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունը մշտապես փորձում է ընդլայնել իր տարածքը: «Որպես ընդդիմադիր, Նիկոլ Փաշինյանը խոսում էր ինստիտուցիոնալ ընդդիմության անհրաժեշտության մասին, բայց հիմա, իշխանության գալով, ամեն ինչ արեց, որպեսզի դա տեղի չունենա: Ինչպես ընդդիմությունը, լրատվամիջոցները եւս խոչընդոտ են իշխանության ընդլայնման ճանապարհին: Հայտարարություններն առ այն, որ մեդիադաշտում սեփականության վերաբաշխում չի լինելու, հնչում է որպես բարի կամքի ժեստ, թեեւ նման գործողությունն անօրինական է ի սկզբանե», – նշել է նա: